Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Նախագիծը՝ Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Այսօր՝ մայիսի 4-ին, Հյուսիսային դպրոցի 4-1և 3-1 դասարանները հանդիպեցին և համագործակցային նախագիծ ունեցան։ 4-րդցիները նախապես ծանոթացել էին ռոդարիական երկանդամություն խաղ- հնարին, ապա հորինել երեք ավարտով պատմություններ։ Ահա և ներկայացրեցին իրենց պատմությունները, իսկ 3-րդցիները ուշադիր լսեցին, քննարկեցին և մեկնաբանեցին իրենց ամենից շատ դուր եկած ավարտը։ Համագործակցության ընթացքում սովորողները զվարճացան, տխրեցին, ճամփորդեցին երևակայական պատմությունների հերոսների հետ։ Հաջորդ շաբաթ նույն նախագծով 4-րդ դասարանի սովորողներին կայցելեն 3-րդ դասարանի սովորողները։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Ժողովրդական արվեստների թանգարան» ուսումնական ճամփորդություն

Օրը՝ մայիսի 5
Ժամանակահատվածը՝ 
11:00-13:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Օգնականներ՝ Ռոզա Մելիքյան

Վայրը՝ Ժողովրդական արվեստների թանգարան

Հասցե՝ Աբովյան 64 (Աբովյան պուրակ), հեռ՝ +374 10 569380

https://goo.gl/maps/eareJEetDb7agVgTA

Նպատակը՝

  • Շրջայց թանգարանի ցուցասրահներում
  • Կրթական ծրագրի մասնակցություն

Արդյունքը՝

Արդյունքում սովորողների մոտ կզարգանա ստեղծագործական հմտությունները, կծանոթանան թանգարանային մշակույթի հետ։

Նախահաշիվ՝

Կրթական ծրագիր՝ 1500 դրամ յուրաքանչյուր սովորողի համար

Տրանսպորտ՝ 8000 դրամ

Բլոգավարություն.առաջին հանդիպում

Այսօր <<Սովորող-սովորեցնող>> և <<Բլոգավարություն>> նախագծերի շրջանակում մեզ հյուր էին եկել 2.1 դասարանի սովորողները, ովքեր դեռ նոր պետք է ունենան իրենց անհատական բլոգները։Մեր սովորողները իրենց ներկայացրեցին, թե ինչ է բլոգը, ինչպես այն օգտագործել, ինչի համար է նախատեսված և այլ հմտություններ, որոնք կիրառում ենք բլոգավարության ընթացքում։Սովորողները այդ ամենը ներկայացրեցին իրենց բլոգների օրինակի միջոցով։

Երկրորդ հանդիպման ընթացքում արդեն միասին հրապարակում կկատարեն կրտսեր սովորողների բլոգներում։

Ավելին տեսանյութում՝

Բնագիտական փորձեր մայիս ամսվա համար

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

***

Մայիսի 02-07

Փորձ 1

Անհրաժեշտ նյութեր` պոլիէթիլենային տոպրակ, մի քանի մատիտ և ջուր։

Ընթացքը`
Տոպրակը կիսով չափ լցնում ենք ջրով, ինչից հետո ծակում ենք տոպրակը մատիտներով հենց այն մասից, որտեղ ջուր կա։ Մատիտները թողնում ենք անցքերի մեջ։ Ի՞նչ տեղի ունեցավ։

***

Читать далее «Բնագիտական փորձեր մայիս ամսվա համար»