
«Հակաբացիլ Կոմիտաս 2023», «Պարատուն», «Ընթերցում ենք Թումանյան, Աղայան, Խնկոյան» նախագծերով կներկայանան 3.1, 3.3 դասարանների սովորողները
Օր՝ հունիսի 7
Ժամ՝ 12.30
Վայր՝ Հյուսիսային դպրոց, Ներքին բակ
Մասնակիցներ՝ 3.1, 3.3 դասարանների սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր, այլք
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Ծրագիր
- Թմբուկային ռիթմիկ ֆլեշմոբ
- Մոկաց շուկեն
- Հեյ, իմ Նազան
- Հ. Թումանյան՝ «Լուսաբացին»
Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
-Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,
Զարթնեց մթում ծիտը ծառին.
Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։
— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։
- Սար, սար
- Հոյ, Նազան
- Հ. Թումանյան՝ «Է՜յ կանանչ ախպեր»
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.
Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։
Читать далее «Դասարան համույթով հակաբացիլ տոնախմբություն»