Դասարան համույթով հակաբացիլ տոնախմբություն

«Հակաբացիլ Կոմիտաս 2023», «Պարատուն», «Ընթերցում ենք Թումանյան, Աղայան, Խնկոյան» նախագծերով կներկայանան 3.1, 3.3 դասարանների սովորողները

Օր՝ հունիսի 7
Ժամ՝ 12.30
Վայր՝ Հյուսիսային դպրոց, Ներքին բակ
Մասնակիցներ՝ 3.1, 3.3 դասարանների սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր, այլք

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան

Ծրագիր

  • Թմբուկային ռիթմիկ ֆլեշմոբ
  • Մոկաց շուկեն
  • Հեյ, իմ Նազան
  • Հ. Թումանյան՝ «Լուսաբացին»

Ծուղրուղո՜ւ.

Աքլորը զիլ կանչեց թառին.

-Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,

Զարթնեց մթում ծիտը ծառին.

Ծուղրուղո՜ւ.

Խոսեց ծեգին երկրորդ բերան.

— Հո-հո՜, հո-հո՜,

Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.

— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,

Նստեց նանը տեղի միջին։

  • Սար, սար
  • Հոյ, Նազան
  • Հ. Թումանյան՝ «Է՜յ կանանչ ախպեր»

Է՜յ կանանչ ախպեր,

Է՜յ ճանանչ ախպեր,

Արի՜, քեզ հետ բե՛ր

Արևի շողեր.

Բեր անուշահոտ

Ծիլ, ծաղիկ ու խոտ,

Կարկաչուն վըտակ,

Երկինք կապուտակ,

Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,

Գառների մայուն,

Խաղ, ուրախություն․

Է՜յ կանանչ ախպեր,

Է՜յ ճանանչ ախպեր։

  • Երևան բաղ եմ արել
  • Սոնա յար
  • Ղ.Աղայան՝ «Արեգակ»

Արեգակը դուրս է եկել Պսպղալով.

Շողքը երդից ներս է ընկել Շողշողալով.

Ծիտը ծառին կչկչում է Ծլվլալով.

Ձորում առուն քչքչում է Վշվշալով.

Ծույլ տղայի քունն է տարել Խռըմփալով.

Տրեխները շունն է տարել Մըռմըռալով:

  • Ա.Խնկոյան՝ «Մեղու»

Պըզզան, պըզզան, Պըզպըզան,

Պստիկ մեղու տըզտըզան,

Դաշտ ու հովիտ կշրջես,

Բարձր սարեր կթռչես,

Սուսան սմբուլ կծծես

Ու ոտքերով թավամազ

Փոշի առած՝ տուն կգաս:

  • Զար, զընգը
  • էսօր ուրբաթ է
  • Ղազարոս Աղայան՝ «Հիշողություն»

Ծիծեռնակը բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել

Եվ շատ անգամ կարկատել,

Բայց այս անգամ վերադարձին

Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին

Իր սնուցած ձագերին,

Որոնց ճամփին հափշտակեց

Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում։

  • Ջանիման

Միասնական պարեր

  • Փալանչո
  • Կոմիտաս՝ Շորոր

Оставить комментарий