Հունիսի 7-ին տեղի ունեցավ Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանների <<Ելք ստուգատես>> ամփոփումը՝ Հակաբացիլ Կոմիտաս տոնախմբությամբ։Վերջին հրաժեշտ միջոցառումն էր սովորողների և մեզ համար։Օրը լի էր դրական լիցքերով և իհարկե հուզմունքով, որը չէինք կարողանում թաքցնել ոչ ոք։Շատ տպավորիչ և կարևոր օր ունեցանք, որը նշանավորվեց նաև <<Իմ հեքիաթագիրքը>> նախագծի ամփոփումով․ որի արդյունքում սովորողները ունեցան իրենց հեքիաթագիրքը։
Սովորողները ներկայացրեցին գրքի ստեղծման ընթացքի մասին,ինչպես են աշխատել և մի փոքր էլ պատմեցին իրենց հեքիաթների մասին։
Հունիսյան ամառային ճամբարի ընթացքում տեղի ունեցավ ամառային լողափի բացում։Սովորողները անհամբերությամբ սպասում էին լողափի բացմանը։Ոգևորությունն աննկարագրելի էր։Ավելին տեսանյութում՝
<<Ելք >> ստուգատես նախագծի շրջանակում իրականացրեցինք մի շատ կարևոր նախագիծ՝
<< Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր>> նախագիծը։Նախագիծը գրված էր շատ վաղուց՝ նույնիսկ երկրորդ դասարանում, սակայն անընդհատ որևէ հանգամանք էր ծագում և նախագիծը գլուխ չէր իրականանում։Մայիս ամսվա ընթացքում <<Սովորող-սովորոցնող>> նախագծի ընթացքում չորրորդ դասարանի սովորողների իրականացրեցինք Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ. Հանդիպում 2-րդ նախագիծը, որի ընթացքում սովորողները հեքիաթներ հորինեցին ռոդարիական երկանդամության հնարքով։Հեքիաթներն ունեին երեք ավարտ։Այնուհետև սովորողները երկրորդ դասարանցիներին օգնեցին հորինել հեքիաթներ՝ օգտագործելով նույն հնարքները։Այս ամբողջ աշախատանքը շատ ոգևորեց սովորողներին և մենք որոշեցինք իրականացնել հետևյալ նախագիծը, որի արդյունքում ստացանք հեքիաթագիրք։Սովորողները հեքիաթ հորինեցին նաև ռուսերեն լեզվով՝ այսինք հեքիաթագրքում յուրաքանչյուր սովորող ունեցավ մեկական հեքիաթ մայրենի լեզվով և մեկական հեքիաթ ռուսերեն լեզվով։Քանի որ ապրիլ ամսվա ընթացքում այցելել էինք նաև Էդիտ Պրինտ հրատարակչություն, որտեղ ծանոթացել էինք գրքի ստեղծման ամբողջ աշխատանքներին։Հեքիաթագրքի ստեղծման աշխատանքները բաժանեցինք մի քանի փուլերի՝
․Ծանոթացանք հեքիաթի ժանրին, կառուցվածքին
․Գրքի տպագրման աշխատանքներին
․Ընտրեցինք վերնագրեր
․Հորինեցինք հեքիաթները
․Paint ծրագրով նկարեցինք հեքիաթները
․Տպագրեցինք
Հեքիաթագրքի ստեղծման վերջին փուլում սովորողները ունեցան կլոր-սեղան քննարկում, որի ընթացքում սովորողները ծնողներին ներկայացրեցին այս ամբողջ աշխատանքը և պատմեցին իրենց հեքիաթների մասին։
<<Ելք ստուգատես>> նախագծի ընթացքում իրականացրեցինք ևս մեկ նախագիծ՝ <<Շապիկանկարչություն>>։Սովորողները սկզբում ընկեր Տաթևի հետ ծանոթացանք կտորի հետ աշխատելու ներկերին և աշխատանքի ընթացքին, որից հետո յուրաքանչյուրը աշխատեց յուրովի ։ Արդյունքում ստացանք շատ յուրահատուկ և գեղեցիկ շապիկներ, որոնք սովորողները հագան և ներկայացրեցին ցուցադրությամբ։Շնորհակալություն ընկեր Տաթևին մեզ հետ այսպիսի աշխատանք կատարելու համար։