Դասարան համույթով Հակաբացիլ տոնախմբություն

Հունիսի 7-ին տեղի ունեցավ Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանների <<Ելք ստուգատես>> ամփոփումը՝ Հակաբացիլ Կոմիտաս տոնախմբությամբ։Վերջին հրաժեշտ միջոցառումն էր սովորողների և մեզ համար։Օրը լի էր դրական լիցքերով և իհարկե հուզմունքով, որը չէինք կարողանում թաքցնել ոչ ոք։Շատ տպավորիչ և կարևոր օր ունեցանք, որը նշանավորվեց նաև <<Իմ հեքիաթագիրքը>> նախագծի ամփոփումով․ որի արդյունքում սովորողները ունեցան իրենց հեքիաթագիրքը։

Սովորողները ներկայացրեցին գրքի ստեղծման ընթացքի մասին,ինչպես են աշխատել և մի փոքր էլ պատմեցին իրենց հեքիաթների մասին։

Տեսանյութը՝ ծնող Բյուրեղ Մելիքյան

Оставьте комментарий