Լավաշթխիկի ծես․ուսումնական նախագիծ

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողների, նրանց ընտանիքների հետ նախապատրաստվում ենք կրթահամալիրի տոնին:

Օրը՝  նոյեմբերի 6

ժամը-10.00-12.30

Վայրը՝ Ուսումնական Ագարակ

Ծեսի մասնակիցներ ՝ Հյուսիսային դպրոցի 1-1, 1-2 դասարանի սովորողներ,ծնողներ

Պատասախանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Արմենուհի Սոկրատունի

Նպատակ

Ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են հաց (լավաշ) թխելու արարողակարգը
  • համացանցից տեղեկ ենք նյութեր հացահատիկի, ջրաղացի, թոնրի պատմության,  լավաշի մասին, հացի օգտակարության, կարևորության մասին
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են վարուցանքի, ջրաղացի, հացթխիկի, այլ  համապատասխան երգեր, պարերգեր, պարեր
  • խաղում են ջրաղացի, հացթխիկի խաղեր

Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսեր
  • ազգային սովորույթներ
  • ազգային ավանդական պարեր
  • հայկական ժողովրդական, ծիսական երգեր, խաղերգեր
  • ժողովրդական, ծիսական խաղերը

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել հացթխիկի ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Հացթխիկի ծիսական, ազգային երգեր

Հաց թխելու խաղերգ՝ «Քուրիկ Զիզի»

Հաց կթխեմ, գարի ա

Ազգային պարեր

Սովորողներին ծանոթացնում ենք.

Ուսումնական նյութեր՝

Լավաշթխիկի տեսանյութեր՝

Տեսանյութ 1

Տեսանյութ 2

Оставить комментарий