«Լավաշթխիկի ծես»․ուսումնական նախագիծ

Մշակույթի պահպանման հարցում մեծ կարևորություն ունեն ծեսերը:Մշակույթի պահպանման հարցում մեծ կարևորություն ունեն ծեսերը:Ամեն սովորույթ չէ, որ կարելի է ծես անվանել: Այժմ ներկայացնենք, թե լավաշ թխելու սովորույթը ինչու ենք անվանում ծես։Լավաշ թխելու արարողակարգը չի կորցրել և երբեք էլ չի կորցնի  իր առաջնային նշանակությունը: Դրա համար այն վեր է սովորույթից: Հայտնի է, որ հայ ժողովուրդը հացի նկատմամբ վերերկրային վերաբերմունք ունի. հացը սրբություն է: Ուրեմն հացի արարման սովորույթը պետք է վերածվի ծեսի: Այդ իսկ պատճառով մեր նախագծի անունը «Լավաշթխիկի ծես» է:

Սովորողների հետ մինչև լավաշթխիկի ծեսն իրականացնել է ծանոթացանք լավաշի պատմությանը, ավանդապատումներին, սովորեցինք երգերն ու բարեմաղթանքները։

Ծեսի օրը ուրախ տրամադրությամբ մեծով և փոքրով ճամփա ընկանք դեպի Ագարակ՝ լավաշ թխելու։Սովորողները անհամբեր էին։Մեզ օգնելու էին եկել մեր սիրելի մայրիկները։Ագարակ հասնելուն պես սկսեցինք խմորը հունցել՝ երգելով և խաղալով։Ընկեր Արմենուհին սկսեց ծեսը մայրիկների հետ։Սկսեցին խմորը գունդ անել, բատատին գցեցին ու թոնիրը դրեցին։Ընթացքը շատ-շատ հետաքրքիր էր սովորողների համար։Կեցցե՜ն մեր ընկեր Արմենուհին և մայրիկները, որ այդքան համեղ լավաշ թխեցին, համն ու բույրնժը աննկարագրելի էին։Պատրաստի լավաշները սովորողները համտեսեցին՝ պանրով, ձվով և կանաչիով։

Ընթացքը տեսանյութերով՝

Տեսանյութը՝ Անի սուքիասյանի