ՀԱՐԹԱԿՈւՄ ԾՆՈՂՆ Է.ՄՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՏՊՈւՄ և ԳՈւնԱԶԱՐԴՈւՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈԳՆՈՑՆԵՐԸ.

<<Սեբաստացու օրեր>> և <<Հարթակում>> ծնողն է նախագծերի շրջանակում հանդիպում ունեցանք մեր նարեի մայրիկի՝ Արուսյակ Մաթևոսյանի հետ, ով մեզ համար շատ գեղեցիկ գոգնոցներ էր կարել և երկրորդ փուլում սովորողների հետ պետք է դրանք գունազարդ էինք՝ օգտագործելով մրգերով գույները արտատպելու տեխնիկան։Արուսյակը շատ մեծ սիրով և համբերատարությամբ աշխատեց մեր փոքրիկների հետ։Ընթացքը շատ հետաքրքիր էր սովորողների համար, երբ տեսնում էին , թե ինչպես է միրգը արտատպվում գոգնոցի վրա, ոգևորությունն աննկարագրելի էր։Աշխատանքները ստացվեցին շատ ինքնատիպ և ձեռագործ։

Շատ շնորհակալություն գեղեցիկ աշխատանքի համար։