Դիտում ենք «Սանտայի նվերները» ներկայացումը

Դեկտեմբերի 19-ին Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանի սովորողներով ուղևորվեցինք դեպի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն՝ դիտելու «Սանտայի նվերները» ամանորյա ներկայացումը։Սովորողների հետ առաջին անգամ էինք գնալու թատրոն, այդ պատճառով նախ զրուցեցինք , թե ինչպիսին պետք է լինի հանդիսատեսը, այնուհետև խոսեցինք և ծանոթացանք ներկայացումների տեսակների մասին։Ծանոթացանք մեր ներկայացման թեմային և մեծ սիրով և հետաքրքրությամբ ուղևորվեցինք թատրոն։Ներկայացումը շատ հետաքրքիր էր, երաժշտական և շատ տպավորիչ։Սովորողները մեծ սիրով և ոգևորությամբ դիտեցին և մասնակցեցին ընթացքին։Ավելին տեսանյութում՝