
Ուսումնական հունվար 2024
Ժամանակահատվածը՝ հունվարի 8-31
Մասնակիցներ՝ Էլֆերի ջոկատ
Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ
Աշխատակարգը՝
- 08։00՝ Ուսումնական երթուղիներով սովորողների երթը դպրոց
- 09։00-09։30՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք խմբասենյակում
- 09:30-13:30 Ճամբարային, նախագծային գործունեություն
- 10:00-10:30` նախաճաշ
- 13:30-17:00 երկարացված օրվա ճամբարային ջոկատի գործունեություն
Նպատակը և խնդիրները՝
- Ձմեռային ստուգատեսների մասնակցություն
- Նպաստել առողջ ապրելակերպի, ֆիզիկակական ակտիվության, ճկունության, շարժունակության, դիմացկունության, արագաշարժության բարձրացմանը:
- Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
- Սովորողների մոտ զարգացնել կարդալու, պատմելու, ճանաչելու, խոսելու, լսելու, քննարկելու և վերլուծելու կարողություններ ու հմտություններ
Ձմեռային ճամբարի գործունեության ձևեր․
Տեխնոլոգիական գործունեություն՝
Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես՝ Բնագիտատեխնիկական ստուգատես 2024
Ձյուն-ջուր-սառույց -դիտարկումներ, բնագիտական փորձեր
Ուսուցողական և զարգացնող խաղերի ստեղծում
Մարզական գործունեություն՝
Հեծանվավարություն․ լող, ձմեռային բակային, մարզական խաղեր՝ ձնագնդի, սահնակ, ձմեռային -բակային խաղերի կազմակերպում
Մարզական խաղեր ուսումնական նախագիծ
Համատեղ նախագծեր՝
Ազգային երգի, պարի ուսուցում․համագործակցություն Արմենուհի սոկրատունու հետ
Ազգային ծիսական տիկնիկների պատրաստում-համագործակցություն
Կավագործություն-համագործակցություն Ալիս Գևորգյանի և ընկերների հետ
Սովորող-սովորեցնող նախագիծ— համագործակցում ենք Անժելա Բլեյանի հետ
Սովորող-սովորեցնող նախագիծ 3․3 դասարանի հետ-Նոր մեդիահմտությունների յուրացում
Սովորող-սովորեցնող նախագիծ 2․1 դասարանի հետ-կառուցողական ուսումնական խաղերի պատրաստում
Լեզվագործունեություն՝
Հ.Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» և «Ծաղիկները» ստեղծագործությունների ծանոթացում,
զրույց-քննարկում, ընթերցում և բերանացի ներկայացում
Բառուսուցում՝
Ձմեռային բառերի, բառակապակցությունների, նախադասությունների կազմում և մուտքագրույմ, paint ծրագրով աշխատանք
Ձմեռային բառեր՝ ձյուն, ձմեռ, փաթիլ, սառույց, ցուրտ, ձնագնդիկ, սահնակ
Ճամփորդություն— Ջրվեժի անտառապարկ
Հունվարի 11- Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն, դիտելու ենք «Բալերինա» ներկայացումը
Միջավայրի խնամք, ծաղիկների ջրում
Սովորողի ընտրությամբ գործունեություն
Օտար լեզուներ
Շախմատ
Երգ, պար
Արդյունքը՝ ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
Նախագիծը լրամշակման փուլում է