Ձմեռային խաղերը «Ջրվեժ» անտառապարկում

Նախագծի մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի « Էլֆեր » ջոկատի ճամբարականներ

Նախագծի իրականացման օրը ՝ հունվարի 24

 Մեկնում Հյուսիսային դպրոցից՝  ժամը 11։15
Վերադարձ Հյուսիսային դպրոց՝  ժամը 13։45

Նախագծի պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Սուսաննա Պետրոսյան, Սիրանույշ Պետրոսյան

Ուղեկցող մարզիկ՝ Արման Մատինյան

Ճանապարհի քարտեզը

https://www.google.com/maps/embed?pb=!1m28!1m12!1m3!1d48773.86412964859!2d44.49003970719565!3d40.17865626366249!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!4m13!3e0!4m5!1s0x406aa496fae296c5:0x60549a6fcaf85ced!2z1YvWgNW-1aXVqtWrINWh1oDVo9Wl1azVuNaBLCDQldGA0LXQstCw0L0!3m2!1d40.1849741!2d44.6200871!4m5!1s0x406abde74656cc1b:0xdc35464478058b4f!2z1LPVpdWy1aHWgNW-1aXVvdW_1asg1aTVutaA1bjWgSwgNjkvMSBSYWZmaSBTdCwgWWVyZXZhbiwg0JDRgNC80LXQvdC40Y8!3m2!1d40.1720553!2d44.4414814!5e0!3m2!1sru!2s!4v1579290491782!5m2!1sru!2s

Նախագծի ընթացքը՝ քայլք, ձմեռային խաղեր,ձնագնդի, սահնակներով սահք

Խնդիրները՝

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու) կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( վայրը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Զարգացնել խմբով քայլելու, զբոսնելու, խաղալու կարողությունները
  • Զարգացնել մարզական հմտությունները

Սովորողների գործունեության նկարագրություն.

Նախապատրաստական փուլ

  • Տեղեկություններ հաղորդել անտառպարկի մասին
  • Օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • Հավաքել ճամփորդական պայուսակ. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
  • Անդրադառնալ խմբով  ճամփորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությանը
  • Անդրադառնալ ճամփորդության կանոններին
  • Անդրադառնալ առաջին օգնության տարրական կանոններին

Ընթացք

  • զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ ձմեռային բնություն, սառած լիճ
  • լուսանկարել ձմեռային բնություն
  • իրականացնել մարզական խաղեր՝ ձնագնդի, սահնակ

Ամփոփում

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • նկարել դուր եկած տեսարանը
  • պատրաստել ռադիոլուր

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ  հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ, ալկոգել
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման(թերմոս), տաք ըմպելիք

Оставьте комментарий