Հանրակրթական ձմեռային ազգագրության փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք։ Ստուգատեսն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 ջոկատ՝ «Էլֆեր», ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատված՝ հունվար 8-30, 2024թ
Իրականացման վայրեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր», ընտանեկան դպրոցներ, բաց հարթակներ
Նպատակը
- ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում
Խնդիրներ
- փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
- «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
- կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում
Ազգագրության փառատոնի ուղղություններ
1.1 ջոկատը փառատոնին կմասնակցեն հետևյալ ուղղություններով՝
- Ազգային խաղեր
- Ազգային պարեր
- Ծիսական տիկնիկներ, տիկնիկագործություն
- Ազգային ուտեստներ
- Ազգային զարդանախշեր
Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգից։