Բնագիտատեխնիկական ստուգատես 2024

Հյուսիսային դպրոց-պարտեզի բնագիտատեխնիկական ստուգատես, 2024թ․

Կազմակերպիչը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ

Համակարգող՝ Անժելա Բլեյան (anjelableyan@mskh.am)

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ

Տևողությունը՝ հունվարի 8-28-ը

Տեղեկատվության հիմնական աղբյուրներ՝

Ստուգատեսային ուղղությունները Հյուսիսային դպրոցպարտեզում

  • Ինքնաշեն խաղալիքներ
  • բնատեխնիկական հավելվածներ (հեռախոսային հետաքրքիր ուսումնական հավելվածներ՝ ապարների, բույսերի, տեղանքի բարձրության որոշման և այլն))
  • իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  • ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն
  • դպրոցը՝  բնագիտական շուրջտարյա լաբորատորիա, բնագիտական փորձեր
  • բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում
  • պարտեզապուրակային գործունեություն

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024-ի ուղղությունները

Բնագիտատեխնիկական ստուգատեսը (այսուհետ՝ ստուգատես) կազմակերպվում է որպես կրթահամալիրի մանկավարժական աշխատողի, սովորողների խմբի ուսումնական նախաձեռնություն: Ստուգատեսի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտական դասընթացների, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածումը: Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները  ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է.

  • իր սիրած խաղալիքը (երբվանից ունի այդ խաղալիքը, ո՞ւմից է ստացել, ինչպե՞ս է խաղում).
  • իր հավաքած մոդելները, մակետները, ռոբոտները.
  • ներկայացնում է խաղալիքներ, որ արդեն փչացել են կամ իրեն պետք չեն.
  • իր ունեցած ուսումնական գործիքները, այդ թվում՝ էլեկտրոնային .
  • իր խնամած բույսը, կենդանին.
  • կենցաղային գործիքներ, որոնք կարողանում է օգտագործել
  • իր կատարած փորձը
  • իր սիրած համակարգչային խաղը
  • իր բլոգը:

Աշխատանքը կատարում է սովորողը՝ ծնողի հետ: Դասվարը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:

Յուրաքանչյուր դասարան ներկայացնում է դասարանում ունեցած ուսումնական գործիքները, ուսումնական գործիքների կիրառութունը դասապրոցեսում, աճեցրած և խնամած բույսը, կենդանին: Աշխատանքը կատարում է դասվարը՝ սովորողների հետ:

Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:

Մանկավարժական աշխատողնիր բլոգում ներկայացնում է.

  • նոր ուսումնական աշխատանք, փորձ, գործիք
  • իր ստեղծած թվային փաթեթ
  • ուրևէ դասընթացում մոդուլ
  • մեթոդական հոդված
  • թարգամություն:

Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով:  

Տեսանյութին ներկայացվող պահանջներ`

  1. Տեսանյութի գերակշռող մասը պետք է լինի մասնակցի խոսքը։
  2. Լինի 1-3 րոպե տևողությամբ։
  3. Տեսանյութի հղումն լինի ուսումնական բլոգից։

Оставьте комментарий