Հանրակրթական դիջիթեք 2024

Հանրակրթական դիջիթեքը  թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Դիջիթեք 2024 ստուգատեսի նպատակն է ներկայացնել  հանրակրթության ուսուցման մեջ հեղինակային կրթական ծրագրի ուսուցումը թվային տեղեկատվական տեխոնոլոգիաների բնագավառում։ Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները  ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։

Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողներ, ուսուցիչներ և պարզապես հետաքրքվողներ ։
Ստուգատեսին հայտատուն կարող է ներկայանալ ինչպես մենակ, այնպես էլ՝ խմբով ։

 Ժամանակահատված՝  հունվարի 4-26

Ստուգատեսի ընթացք
հունվարի 4-7
Այս փուլում դպրոց պարտեզների, միջին և հետազոտական ավագ դպրոցների, քոլեջի համակարգողները և իրենց հետ աշխատող խմբերը ստեղծում են իրենց լոգոն, բացիկները, հայտարարությունները։ Պատրաստում  են հայտի ձևաթուղթ, տարածում հայտարարությունը բլոգում, ենթակայքում (սոցկայքերում):

հունվարի 8-18
Այս փուլում  ստուգատեսին մասնակցել ցանկացողը լրացնում է սահմանված ձևի հայտը։ Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով։ Համակարգող խումբը ընդունում է հայտերը։ Ներկայացված աշխատանքներից ընտրում է ստուգատեսի ուղղություններին  բավարարող  հայտերը  և իր մասնաճյուղի կայքում ապահովում է ստուգատեսի ամենօրյա լուսաբանում` բոլորին հասանելի դարձնելով ընտրված նյութերը։

հունվարի 18-26

Կրթահամալիրի նախապես ընտրված դասավանդողների խումբը որոշում է 2024թ․ «Հանրակրթական Դիջիթեք» ամենամյա մրցանակակրին։ Մրցանակները հանձնվելու են 2024թ․ փետրվարի 2-ին՝ ուրբաթ համերգի ժամանակ։

(1-3 դասարաններ )
Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել իր անհատական համակարգիչը և իր տիրապետած ուսումնական գործիքները։

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է.

  1. Ի՞նչ է համակարգիչը։
  2. Ի՞նչ համակարգչային ծրագրերի եմ տիրապետում, որո՞նք եմ կարողանում օգտագործել նաև դասապրոցեսին։
  3. Իմ ուսումնական  բլոգը։
  4. Սովորող -սովորեցնող ի՞նչ  նախագծի եմ մասնակցել, իմ սովորած ծրագիրը ինչպե՞ս եմ կիրառում դասապրոցեսում։

Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Դասվարը տեխնիկական օգնություն է ցույց տալիս:

Մանկավարժական աշխատողնիր բլոգում ներկայացնում է.

  • նոր ուսումնական գործիք,
  • իմ ստեղծած թվային փաթեթ,
  • ուրևէ դասընթացում մոդուլ,
  • մեթոդական հոդված։

Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով:

«Հանրակրթական Դիջիթեք»-ի Հյուսիսային դպրոցի պատասխանատու կազմակերպիչներ՝ Անի Միրզոյան (ani-mirzoyan@mskh.am) և ընկերներ

Աղբյուրն՝ այստեղ

Оставьте комментарий