Ազգագրական փառատոն 2024. Խաղում ենք ազգային խաղեր` Աղջիկ փախցնոցի

Դեռևս հին ժամանակներից մարդիկ կազմակերպել են բազմազան խաղեր, որոնց միջոցով իրենց երեխաներին են փոխանցել որոշակի հմտություններ ու գիտելիք՝ դարձնելով դրանք ազգային նկարագրի մի մաս։ Խաղերը կազմակերպվել են ինչպես միայն աղջիկների կամ տղաների, այնպես էլ համատեղ խաղալու համար։

«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում ծանոթացանք նաև ազգային խաղերից մի քանիսին և խաղացինք դրանք մեծ սիրով և ոգևորությամբ։Այս անգամ որոշեցինք խաղալ Աղջիկ փախցնոցի խաղը, որը սովորողների կողմից ամենասիրելիներից է։

Ազգագրական փառատոն.ՄԱՆԻ՜Ր, ՄԱՆԻ՜Ր,Ի՜Մ ՃԱԽԱՐԱԿ

«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում «Մանի՜ր,մանի՜ր ի՜մ ճախարակ»  նախագծով աշխատեցինք ընկեր Արմենուհու հետ, ծանոթացանք ազգային աշխատանքային երգերին, ազգային աշխատանքային գործիքներին՝ իլիկին և ճախրակին։Սովորողների հետ այցելեցինք ընկեր Հասմիկի մոտ, ծանոթացանք այդ գործիքներին, դրանց աշխատելու ձևին և սովորողները իրենց ձեռքով ճախրակի և իլիկի միջոցով բրդից թել ստացան։Շատ ոգևորիչ և կարևոր օր էր սովորողների համար։

Ընթացքը տեսանյութով՝

Ազգագրության փառատոն և Դդմածես 2024․Ղափամայի ծես

Ձմեռային ճամբարի ավարտին ամփոփեցինք «Ազգագրության փառատոն 2024» -ը Դդմածեսով կամ Ղափամայի ծեսով։
«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում սովորողների հետ ծանոթացել էինք ազգային ուտեստի՝ Ղափամայի պատրաստման ընթացքին, բաղադրիչներին, իսկ Ընկեր Արմենուհու հետ նախապես ծանոթացել և սովորել էինք Ղափամայի երգերը։Սովորողները արդեն գիտեին, որ Ղափաման պատրաստում են դդմի մեջ և նրանց շատ հետաքրքիր էր ընթացքը։

«Դդմածես» նախագծի ընթացքում ծանոթացել էինք դդմի հատկություններին, Paint ծրագրով նկարել էինք դդումներ՝ հայկական զարդանախշերով, հորինել էինք դդմահեքիաթներ,պատրաստել էինք թղթե դդմակերպարներ և դդմով պատրաստել էինք դդմային աղցան մրգերով։Սովորողները անհամբերությամբ սպասում էին, թե երբ են պատրաստելու դդմով գլխավոր ուտեստը՝ Ղափաման։
Շնորհակալություն ընկեր Արմենուհուն։

Նախապատրաստական աշխատանքներ՝

Ղափամայի պատրաստության ընթացքը ստորև՝