Ձմեռային ճամբարի ավարտին ամփոփեցինք «Ազգագրության փառատոն 2024» -ը Դդմածեսով կամ Ղափամայի ծեսով։
«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում սովորողների հետ ծանոթացել էինք ազգային ուտեստի՝ Ղափամայի պատրաստման ընթացքին, բաղադրիչներին, իսկ Ընկեր Արմենուհու հետ նախապես ծանոթացել և սովորել էինք Ղափամայի երգերը։Սովորողները արդեն գիտեին, որ Ղափաման պատրաստում են դդմի մեջ և նրանց շատ հետաքրքիր էր ընթացքը։
«Դդմածես» նախագծի ընթացքում ծանոթացել էինք դդմի հատկություններին, Paint ծրագրով նկարել էինք դդումներ՝ հայկական զարդանախշերով, հորինել էինք դդմահեքիաթներ,պատրաստել էինք թղթե դդմակերպարներ և դդմով պատրաստել էինք դդմային աղցան մրգերով։Սովորողները անհամբերությամբ սպասում էին, թե երբ են պատրաստելու դդմով գլխավոր ուտեստը՝ Ղափաման։
Շնորհակալություն ընկեր Արմենուհուն։
Նախապատրաստական աշխատանքներ՝
Ղափամայի պատրաստության ընթացքը ստորև՝