Ուսումնական երրորդ շրջան՝ փետրվար-մայիս՝
Месяц: Январь 2024
Աշխատանքային նախագիծ-22.01.2023-26.01.2023

Ուսումնական ուղեցույցը հունվար
Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար 2024․ ուսումնական երկրորդ շրջանի ուղեցույց
Ճամբարների, ստուգատեսների ամփոփումներ․ ներկայացվող պահանջներ
Ճամբարային նախագծեր՝
Սովորող-սովորեցնող՝ ազգային խաղեր
Բնագիտատեխնիկական ստուգատես 2024
Տիկնագործություն․ուսումնական նախագիծ
Ես փոխանցում եմ.սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ
Ձյուն-ջուր-սառույց -դիտարկումներ, բնագիտական փորձեր
Ճամփորդություն՝ հունվարի 24— Ջրվեժի անտառապարկ
Հունվարի 22, երկուշաբթի
- 09:00-09:20 —Առավոտյան ընդհանուր պարապմունք
- 09:20-10։00-Դդմահորինուկներ՝ հորինում ենք դդմի մասին հեքիաթներ
- 10։05-10։45-Ձմեռային ազգագրական փառատոն 2024թ․ նախագիծ՝ աշխատանք կավով-համագործակցում ենք Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ
- 10։45-11։05- Ընդմիջում
- 11։05-11։50—Տիկնագործություն․ուսումնական նախագիծ-համագործակցում ենք Մերի Գրիգորյանի հետ
- 11։50-12։30- Աշխատանք անհատական գործիքով․ նկարում ենք մեր հորինած հեքիաթները
- 12։30-13։30- Տեխնոլոգիական աշխատանք՝ պլաստիլինով ծեփում ենք դիջիգործիքներ
Լողուսուցում
Ձմեռային ճամբարի ընթացքում պատրաստվում ենք նաև լողի ստուգատեսին։
Դդմածես 2024. Դդմակերպարներ
Դդմածես նախագծի շրջանակում սովորողների հետ խոսեցինք դդմի օգտակար հատկությունների մասին, իմացանք կարևոր տեղեկություններ դդմի մասին և պատրաստեցինք թղթե դդմակերպարներ։





Ընթացքը ստորև՝
Մարզական ստուգատես 2024
Ձմեռային ճամբարի ընթացքում իրականացվում են մի քանի ստուգատեսներ, որոնցից մեկը մարզական ստուգատեսն է։Սովորողները մարզական պարապմունքների ընթացքում յուրացրել էին բոլոր մարմնամարզական ստուգատեսային բոլոր ցուցանիշները։










Ընթացքը տեսանյութում՝
Սովորող _սովորեցնող, outlook_ի օգտագործում․Փոխանցում եմ մեդիահմտություններ․
Ձմեռային ճամբարի ընթացքում կրկին հանդիպեցինք 3.2 ջոկատի հետ։Այս անգամ ավագ ճամբարականները կրտսերներին սովորեցրեցին օգտագործել իրենց էլեկտրոնային հասցեները։Սովորեցին բացել էլ․հասցեն, ֆայլ ներբեռնել և նամակ գրել։Հանդիպումները շարունակական կլինեն, որպեսզի սովորողները ամրապնդեն իրենց կարողությունները և լիարժեք կարողանան գործածել էլեկտրոնային հասցեն։
Դիջիթեք 2024.Paint ծրագրով նկարում ենք դիջիգործիքներ
Սովորողները ծանոթացան Դիջիթեք ստեւգատեսի ուղղություններին և Դիջիթեք 2024-ի շրջանակում Paint ծրագրով նկարեցին դիջիգործիքներ։
Paint ծրագրով նկարում ենք դդմաբացիկներ՝ հայկական զարդանախշերով և մուտքագրում ենք դդմաբառեր
«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում ուսումնասիրել ենք հայկական զարդանախշերը, ուտեստները և խոսել ենք դդմատոնի՝ Ղափամայի տոնի մասին։Ճամբարի ընթացքում Paint ծրագրով նկարեցինք դդումներ և վրան կատարեցինք հայկական զարդանախշեր։Նկարների վրա մուտքագրեցինք դդմաբառեր։














Ընթացքը դիտեք տեսանյութով՝
Կավե մագնիսներ՝ հայկական զարդանախշերով





«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում կատարեցինք աշխատանք կավով՝ համագործակցելով Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ։Ավագ սովորողները մեր ջոկատի ճամբարականներին ներկայացրեցին աշխատանքը և սկսեցինք աշխատանքը։Սովորողները նախապես ծանոթացել էին հայկական զարդանախշերին և զարդանախշերով տարբեր տեխնոլոգիական աշխատանք էին կատարել։Ավագ սովորողները սիրով օգնեցին կրտսեր ճամբարականներին և շատ գեղեցիկ աշխատանք կատարեցին։
Տիկնիկագործություն․Խրձիկ տիկնիկներ
«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում «Տիկնագործություն» նախագծով հանդիպեցինք կրկին 2.3 ջոկատի հետ։Այս անգամ ավագ ընկերները կրտսեր ճամբարականներին սովորեցրեցին պատրաստել խրձիկ տիկնիկներ։Մինչ հանդիպումը սովորողների հետ խոսել էինք ազգային տիկնիկների մասին և պատրաստել էինք անհրաժեշտ պարագաները։
2.3 ջոկատը արդեն պատրաստել էր խրձիկ տիկնիկներ և բավականին հմտացել էին այդ գործում։Նրանք մեծ սիրով բացատրում և ցույց էին տալիս կրտսեր ընկերներին, թե ինչպես պետք է աշխատեն։Ինչպես միշտ մեր համագործակցությունը հիանալի ստացվեց։Շնորհակալություն ընկեր Լիաննային և ընկերներին։























Ընթացքը ստորև՝