Ուսումնական ճամփորդություն Տիկնիկային թատրոն․Պոչատ աղվեսը

Փետրվարի 29-ին Հյուսիսային դպրոցի առաջին և երկրորդ դասարանի սովորողները միասին այցելեցին Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն՝ դիտելու <<Պոչատ աղվեսը>> ներկայացումը։Հեքիաթին ծանոթացել էին դեռ սեպտեմբեր ամսվա ընթացքում, իսկ մինչ ներկայացումը դիտելը կրկին վերհիշեցինք, պատմեցինք և դիտեցինք մուլտֆիլմը։

Սովորողներին շատ դուր էր եկել ներկայացումը։

Աշխատանքային նախագիծ` 26.02.2024-01.03.2024

Փետրվար ամսվա նախագծեր՝

Թումանյանական օրեր

«Կարդում ենք» ուսումնական նախագիծ

Ուսումնական ճամփորդություն Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ Ալինա Աղասյան

Ռուսերեն՝ Դիանա Հայկյան

Երաժշտություն՝ Արմենուհի Սոկրատունի

Երկարացված օր՝ Սիրանույշ Պետրոսյան

Շախմատ՝ https://chess.am/՝ Առնոլդ Միքայելյան

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Հովհաննես Թումանյան․«Կանաչ ախպեր»

Հովհաննես Թումանյան ․«Ուլիկը»

Լեզվագործունեություն՝

Բառուսուցման փաթեթСкачать

Շաբաթվա բառերը՝ բարև, արև

Ուրախ մաթեմատիկա- Պարզ խնդիրների կազմում, լաբիրինթներ

Բանավոր համրանք 1-100-ը՝մեկական, զույգերով, հնգյակներվ, տասնյակներով։ Ճանաչում ենք թվերը, հաշվում ենք 1-ով ավել, 1-ով պակաս առարկաները։ Գտնում բացակա թվերը թվային շարքի վրա։ Անվանում թվի նախորդ և հաջորդ թիվը, հարևան տասնյակները(100-ի սահմանում) ։ Կատարում գումարման, հանման գործողություններ առանց կարգային անցման 20-ի սահմանում։ Համեմատում թվերը (համեմատության նշաններ՝ <,>,=), 1-10 Թվերի կազմություն, երկնիշ թվի ներկայացումը՝ տասնյակ և միավոր։

Читать далее «Աշխատանքային նախագիծ` 26.02.2024-01.03.2024»

Ուսումնական ճամփորդություն Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Օրը՝  փետրվարի 29
Մեկնումը՝  10:15
Ժամանումը՝ 12:45

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-ին և 2- րդ դասարանների սովորողներ

Պատասխանատու՝  Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան, Լիանա Ռոզիկյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան։

Օգնականներ՝ Սուսաննա Պետրոսյան, Սիրանուշ Պետրոսյան, Ռոզա Մելիքյան, Տաթև Մարգարյան

Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն, Հասցե՝ Սայաթ-Նովա 4

https://www.google.com/maps/embed?pb=!1m28!1m12!1m3!1d24389.447391669928!2d44.458086458863605!3d40.17165737468902!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!4m13!3e6!4m5!1s0x406abde74656cc1b:0xdc35464478058b4f!2z1LPVpdWy1aHWgNW-1aXVvdW_1asg1aTVutaA1bjWgSwgNjkvMSBSYWZmaSBTdCwgWWVyZXZhbg!3m2!1d40.1720553!2d44.4414814!4m5!1s0x406abce394a2760d:0xc02a16e6d5083eb5!2z1LXWgNaH1aHVttWrINWA1bjVvtWwLiDUudW41oLVtNWh1bbVtdWh1bbVqyDVodW21b7VodW2INW61aXVv9Wh1a_VodW2INW_1avVr9W21avVr9Wh1bXVq9W2INWp1aHVv9aA1bjVtiwgNCDVjdWh1bXVodWpLdWG1bjVvtWhINW61bjVstW41b_VoSwg1LXWgNaH1aHVtiAwMDA5!3m2!1d40.184365!2d44.5176766!5e0!3m2!1shy!2sam!4v1701149954738!5m2!1shy!2sam

Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում դիտել «Պոչատ աղվեսը»  ներկայացումը:

Ամփոփում՝

Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։

Նախահաշիվ՝

Ներկայացման տոմս՝ 1500 դրամ

Տրանսպորտ՝ 500 դրամ

Հովհ․Թումանյան «Էս էն է»․Ներկայացնում են սովորողները

«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում սովորողները ծանոթացան Հովհաննես Թումանյանի «Էս էն է » ստեղծագործությանը, խաղ-բեմադրությամբ սովորեցինք ստեղծագործությունը։Սովորողները շատ էին հավանել ստեղծագործությունը և այն տեղափոխվեց ընտանիք։

Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

Ներկայացնում է Սաղոյան Սոֆին

Ներկայացնում է Ղարիբյան Նենսին

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Ներկայացնում է Ավետիսյան Յանան

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

Մարտ ամսվա նախագծեր

Մարտ ամսվա ընթացքում իրականացվող նախագծեր՝

Թումանյանական օրեր

«Կարդում ենք» ուսումնական նախագիծ

Ձոն․ուսումնական նախագիծ

Ինքնաշեն թաղարներ գիպսից

«Զատիկ» ուսումնական նախագիծ

Ուսումնական գարուն

Ուսումնական ճամփորդություն Երևանի խամաճիկների պետական թատրոն

«Զատիկ» ուսումնական նախագիծ

Տևողությունը՝մարտի 1-ից
Նպատակը՝ Սուրբ Հարության տոն թեմաների շուրջ նախագծային գործունեություն իրականացնելով՝ սովորողները ձեռք կբերեն նոր կարողություններ, հմտություններ և գիտելիքներ.

Խնդիրները՝

  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
  • ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում։
Читать далее ««Զատիկ» ուսումնական նախագիծ»

Ուսումնական գարուն

Ժամանակահատված՝ մարտի 25-31

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • Paint ծրագրի կիրառում
Читать далее «Ուսումնական գարուն»

Ձոն․ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ 1.03 — 07.04․2021

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարան

Նախագծի ընթացքը — Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/ և եթե հիշում են ինչպիսի՞ եղանակ է եղել այդ օրը:

Տատիկ-պապիկներից հավաքել մայրիկների մանկության ամենասիրելի խաղերի, խաղալիքների, սովորությունների մասին տեղեկություններ:

Читать далее «Ձոն․ուսումնական նախագիծ»

Կարդում և նվիրում ենք․Շնորհավոր ծնունդդ, Թումանյան պապիկ

Այսօր՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված Հյուսիսային դպրոցի առաջին դասարանների սովորողները միմյանց նվիրեցին գրքեր, ապա միասնական ընթերցումներով շնորհավորեցին Թումանյան պապիկին։

Հովհաննես Թումանյան.«Փիսոն» և «Շունը»

«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողների հետ բեմադրեցինք Հովհաննես Թումանյանի «Փիսոն» և «Շունը» բանաստեղծությունները՝ ստեղծելով թումանյանական հերոսների խառնաշփոթ։Ինչպես միշտ գլխավոր դերերում էին շունն ու կատուն։

Ընթացքը ստորև՝