Ուսումնական գարուն

Ժամանակահատված՝ մարտի 25-31

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • Paint ծրագրի կիրառում

Խնդիրները՝

  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին

Աշխատանքային ուղղություւները`

  • Պատումներ, ձայնագրություններ մեր, մեր հարազատների գյուղի, մարդկանց մասին
  • Ի՞նչ աշխատանքներ են իրականացնում  գյուղում գարնանը./տեսանյութի տեսքով/
  • Գարնանային ֆոտոշարքերի ստեղծում՝ իմ գարունը (լուսանկարել գարնանային տարբեր պատկերներ. մինչև 10 (լուսանկար):
  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում օրվա տարբեր ժամերին/լուսանկարների կամ տեսանյութի տեսքով/
  • Իմ կարդացած ցուցանակները /Ներկայացնել տեսանյութի տեսքով/
  • Մայրիկս նման է /աշխատանք Paint ծրագրով/
  • Իմ կենդանին, իմ բույսը /տեսանյութ/

Զատիկը իմ ընտանիքում. նախապատրաստական աշխատանքներ.

  • Զատկական խոհանոց.համեղ բաղադրատոմսեր/ ներկայացնել տեսանյութով/
  • Զատկական ձևավորումներ ներկայացնել տեսանյութով/
  • Ընտանեկան ավանդույթներ. ինչպե՞ս ենք Զատիկը նշում մեր ընտանիքում: ներկայացնել տեսանյութով/
  • Նկարել զատկական մեդիաբացիկ/նկարը ուղարկել իմ էլ․հասցեին/

Էլեկտրոնային այբբենարանի ստեղծում

Առաջարկում եմ հավաքել Paint նկարչական ծրագրով նկարված նկարները և ստեղծել քո անհատական էլեկտրոնային այբբենարանը:

Նախագծի իրականացումը

  • Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու, դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը
  • Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
  • Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը
  • Անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը համապատասխան մշակումից հետո հրապարակվում են դասարանական բլոգում։

Աշխատանքները ուղարկել s-nersisyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։

Оставьте комментарий