








«Ձոն» ստուգատես, «Մայրիկատոն»…սիրտ ջերմացնող նախագիծ![]()
![]()
![]()
Բնագիտության լաբորատորիայում, ավագ ընկերների, բնագիտության ուսուցչի՝ Անժելա Բլեյանիб օգնությամբ 1-1 դասարանի սովորողները իրենց ստեղծած ձեռագործ գիպսե ծաղկամանները զարդարեցին բույսերով։ Ուսումնական այսպիսի նախագիծը թույլ է տալիս սովորողներին ստեղծական արտահայտել իրենց սերն ու երախտագիտությունը մայրերին եւ բնությանը։ Յուրաքանչյուր շիվը տնկելուց սովորողները բարձրաձայն իրենց բարեմաղթանքներն էին հղում մայրերին, ծաղկին՝ ինչպես օրհնանքներ…
Ուզում եմ, որ իմ բույսը երկար ապրի եւ որախացնի մայրիկին, ուզում եմ, որ իմ բույսը ամեն օր ապրի …եւ այլն![]()
![]()
![]()
Այս գործունեությունը խթանում է կարեկցանքը, երախտագիտությունը և խնամքի կարեւորությունը, միաժամանակ ստեղծելով մնայուն հիշողություններ, որոնք պետք է փայփայեն, սեր փոխանցեն մայրերին։
Հ.Գ. հատուկ շնորհակալություն բնագիտության ուսուցչուհի՝ Անժելա Բլեյանին եւ ավագ սովորողներին, հոգատար, սիրալիր աշխատանքի համար։