Զատկածեսը Բյուրականում

Ապրիլի 9-ին Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողներով և երաժշտության ուսուցչուհի Արմենուհի Սոկրատունու հետ ուղևորվեցինք գյուղ Բյուրական՝ Արտավազիկ եկեղեցու շրջակա տարածք։Սովորողներին ծանոթացրեցի Արտավազիկ եկեղեցու պատմությանը, շրջեցինք եկեղեցու շուրջ և ներսում երգեցինք <<Հայր մեր>> տերունական երգը։Այնուհետև շրջան կազմեցինք, երգեցինք ու ներկայացրեցինք զատկական երգերն ու ասիկները, խաղացինք զատկական խաղեր և իհարկե ամենակարևորը՝ ձվակռիվ։Շատ գեղեցիկ և տպավորիչ ևս մեկ օր ունեցանք սովորողների հետ։

Շնորհակալություն ընկեր Արմենուհուն մեզ հետ ծեսը իրականացնելու համար։

Ֆոտոշարքը ստորև՝

Оставьте комментарий