Հայացք բարձունքից․ բարձունքի հաղթահարում

«ԲԱՐՁՈՒՆՔԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ԲԱՐՁՈՒՆՔԸ՝ — ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ

Բարձունքը`
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք ծովի մակարդակից 1970 մետր բարձրության  վրա
Օրը՝ մայիսի 31

Մեկնում ` ժամը 9:30

Ժամանում՝ ժամը 16։00

Մասնակիցներ Հյուսիսային  դպրոցի 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ
Ճամփորդության երթուղին
Երևան- Ապարանի հուշահամալիր- Լուսագյուղ-Թուխ Մանուկ
Նպատակը և խնդիրները

  • Բարձունքի հաղթահարում
  • Զարգացնել  բարձունք հաղթահարելու կարողությունները
  • Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
  • Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ /նախապես կամ հետո/ տվյալ բնակավայրի /գետեր, լճեր, սարեր, անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին/ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ/
  • Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ
  • Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ
  • Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները

Ընթացքը՝

Լեռան ստորոտից 11:00 սկսվելու է մեկնարկը։ Ճանապարհը ընդգծված է, նախատեսվում է վերելքի ճանապարհը 1-ին դասարանի սովորողների հետ հաղթահարել 1 ժամում և գագաթին` Թուխ Մանուկ եկեղեցում, իրականացնել ժամերգություն։

Ժամերգության ծրագրում`

Մանուկների Հայր մեր
Սուրբ Աստված
Տերունական աղոթք
Մանուկների աղոթք

Գագաթին ժամերգության ծրագիրը, միջավայրի խնամքն ու հանգիստը միասին նախատեսվում է իրականացնել մեկ ու կես ժամում։ Վայէջքն իրականացվելու է նույն` վերելքի ճանապարհով։ Վայրէջքի տևողությունը` 50 րոպե։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Յուղամատիտներ, թուղթ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • կարգապահ է
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։

Նախագծի ամփոփում `

  • Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
  • Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։

Հայացք բարձունքից․Վերելքի ընթերցումների ընտրանի․1-3-րդ դասարանների համար ․ Մանուշակ Աբրահամյան

Ճամփորդի երաժշտական ուղեցույց․ Երաժշտության լաբորատորիա

Ինչպես պաշտպանվել օձերից․ Անժելա Բլեյան, Հասմիկ Ուզունյան

Առողջագետի արկղիկ․ Քրիստինե Սահակյանց

Оставьте комментарий