«Համբարձման ծես» նախագիծ

Ժամանակահատվածը՝ մայիս

Վայր` Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակ

Ծեսի մասնակիցներ

Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, 1-ին դասարանցիներ, Բջնու մանկապարտեզի ավագ խմբի սաներ

Նպատակ`

ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով: 

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են «Համբարձման» խորհուրդի մասին
  • Սովորում են «Համբարձման» ասիկներ,
  • Պատրաստում են երգերին և խաղերին անհրաժեշտ ռեկվիզիտներ,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են «Համբարձման» ազգային ծիսական երգեր,պարեր և խաղեր։

Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսեր,
  • ազգային սովորույթներ,
  • հայկական ժողովրդական, ծիսական երգեր, խաղերգեր։

կկարողանան

  • երգել հայկական ազգագրական և ծիսական երգեր,
  • ծեսին նոր կյանք տալ։

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Խաղեր.

  • Շարիկախաղ կամ քարկտիկ
  • Էրգյան Հովհաննես
  • Զորի
  • Ալելու,թալելու(Ալաշկերտ`Մարտունու տարածաշրջան,գյուղ Ներքին Գետաշեն)
  • Ճոպան,ճոպան

Երգեր և պարերգեր՝ 

Պարերգ`

Փափուռի

Երգերի խոսքեր` 

Վիճակի երգ

Մանի ասեմ ու շարեմ,

Ջան ծաղիկ, ջան, ջան, 

Լցնեմ տոպրակն ու կարեմ,

Ջան, վիճակ, ջան, ջան: 

Ծաղիկ ունեմ նարընջի, 

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Տըղա, վեր արի փընջի,

Ջան, վիճակ, ջան, ջան: 

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ, 

Ջան, ծաղիկ, ջան, ջան, 

Ոսկին ծալեծալ կուզեմ, 

Ջան, վիճակ, ջան, ջան: 

Ծաղիկ ունեմ` ալա յա, 

Ջան, ծաղիկ, ջան, ջան, 

Ալա չի, ալվալա յա, 

Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար, 

Ջան, ծաղիկ, ջան, ջան, 

Կապել ես ոսկե քամար,

Ջան, վիճակ, ջան, ջան: 

Սարեն կըգա ձիավոր,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Մեր տունը չարդախավոր, 

Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,

Ջան, ծաղիկ, ջան, ջան, 

Երեք օրվա թագավոր, 

Ջան, վիճակ, ջան, ջան:

Նանարի նայ

1. Նանարի , նանարի , նանար, նայ,/ Նանար, նայ, նանարի նայ:/2 

2. Համբարձման երկուշաբթի, 

Նանար, նայ, նանարի նայ, 

Առա փոցխն ու գերնդի, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Գնացի մտա մըջ արտի,

Նանարի, նայ, նանարի նայ, 

Ծորեցի ծոր թըփեցի, 

Նանարի նայ, նանարի, նայ,

Մանդրիկ, մանդրիկ խորմեցի,

Նանարի նայ, նանարի նայ, 

Խորուն խորմի դրեցի, 

Նանարի նայ, նանարի նայ։ 

3. Կրկ. 

Նանարի, նանարի նանարի, նայ,

Նանար նայ, նանարի նայ 

4. Կեմիկ չեղավ, կապեցի, 

Նանարի, նայ, նանարի նայ,

Ծամթել կեմիկ արեցի, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Սելիկ չեղավ , բարձեցի,

Նանարի, նայ, նանարի նայ, 

Մեջկունք սելիկ արեցի,

Նանարի նայ, նանարի նայ,

Եզնուկ չեղավ լըծեցի, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Կաքավ եզնուկ արեցի,

Նանարի նայ, նանարի նայ։ 

5. Կրկ. Նանարի, նանարի նանարի, նայ, 

Նանար նայ, նանարի նայ 

  1. Հոտաղ չեղավ , քըշեցի,
    Նանարի նայ, նանարի նայ,
    Ճնճղուկ հոտաղ դըրեցի,
    Նանարի նայ, նանարի նայ,
    Խարզան չեղավ, քշեցի,
    Նանարի նայ, նանարի նայ,
    Սև օձ խարզան արեցի,
    Նանարի նայ, նանարի նայ,
    Կեսգիշերին քշեցի,
    Նանարի նայ, նանարի նայ,
    Քրոջ դռնով ընցուցի,
    Նանարի նայ, նանարի նայ։
  2. Կրկ.
    Նանարի, նանարի նանարի, նայ,
    Նանար նայ, նանարի նայ։ 

Փափուռի 

Նանայ, նանայ, փափուռի,

Նանայ, նանայ, փափուռի, 

Փափուռի ջան, փափուռի, 

Փափուռի ջան, փափուռի: 

Ջուր է գալիս էն սարից, 

Նանայ, նանայ, փափուռի, 

Կաթում է մարմար քարից, 

Նանայ, նանայ, փափուռի:

Արև ելավ էն սարից, 

Նանայ, նանայ, փափուռի, 

Կաքավ կանչեց էն քարից, 

Նանայ, նանայ, փափուռի:

Խնձոր ես ծառի վրա, 

Նանայ, նանայ, փափուռի, 

Ծաղիկ ես սարի վրա, 

Նանայ, նանայ, փափուռի: 

Անուշ տաղ ասող բլբուլ, 

Նանայ, նանայ, փափուռի,

Կանգնել ես քարի վրա,

Նանայ, նանայ, փափուռի: 

Մտա բլբուլի բաղը,

Նանայ, նանայ, փափուռի, 

Երգեցի անուշ տաղը, 

Նանայ, նանայ, փափուռի: 

Հոյ Մայրամ

Հոյ Մայրամ, Մայրամա,

Հոյ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, արի էս պարը,

Հոյ Մայրամ, Մայրամա,

Մեզ համար կասեմ խաղը,

Հոյ Մայրամա, Մայրամա:

Հոյ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, Մայրամ քուր ունիմ,

Հոյ Մայրամ, Մայրամա,

Նռան հատիկ, լալա ա,

Հոյ Մայրամա, Մայրամա:

Լուսնակը բոլորել է,

Հոյ Մայրամ, Մայրամա,

Ամպի մեջ մոլորել է,

Հոյ Մայրամա, Մայրամա:

Մայրամի պարի համար

Հոյ Մայրամ, Մայրամա,

Զուռնաչուց խըռովել է,

Հոյ Մայրամա, Մայրամա:

Նախագծը՝ Արմենուհի Սոկրատունու

Оставьте комментарий