Աշխատանքային նախագիծ՝ 06.05.2024-10.05.2024

Նկարը՝ Եվա Դանիելյանի

Մայիս ամսվա ընթացքում իրականացված ծրագրեր՝

Աղայան +Ռոդարի ուսումնական նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագիծ․ Ես փոխանցում եմ մեդիահմտություններ
Ես կարողանում եմ․․․
Իմ մեդիաայբբենարանը
Հայացք բարձունքից․ բարձունքի հաղթահարում

Համբարձման ծեսը Բջնիում

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ Ալինա Աղասյան

Ռուսերեն՝ Դիանա Հայկյան

Երաժշտություն՝ Արմենուհի Սոկրատունի

Երկարացված օր՝ Սիրանույշ Պետրոսյան

Շախմատ՝ https://chess.am/՝ Առնոլդ Միքայելյան

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Ղազարոս Աղայան․« Արևի հրամանը»

Ջաննի Ռոդարի․«Աչքերի գանգատը»

Читать далее «Աշխատանքային նախագիծ՝ 06.05.2024-10.05.2024»

Ղազարոս Աղայան. Արևի հրամանը

Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.

— Դե, սիրո՛ւն աստղիկներ, երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:

Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.

— Զարթնեցե՛ք, ծաղիկներ, զարթնեցե՛ք, թռչնիկներ:

Եվ զարթնեցին բոլոր ծաղիկները, թռչնիկները:

-Ես պիտի երգեմ,- ասաց արտույտը:

-Ես պիտի ծաղկեմ,- ասաց վարդը:

-Իսկ ես ի՞նչ պիտի անեմ,-ասաց մութ ամպիկը,- չջրե՞մ երկիրը:

Արևը պատասխանեց.

-Թող երգի արտույտը, թող բացվի վարդը, իսկ մութ ամպիկը, ջրով լիքը, թող գնա հեռանա:

Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեցին, երեխեքն էլ զարթնեցին ու սկսեցին արևի երգը:

Ուսումնական ճամփորդություն «Պատանի հանդիսատեսի թատրոն»

Նպատակը՝  «Ռապունցել» երաժշտական ուրախ ներկայացման դիտում:

Օրը՝  մայիսի 8
Մեկնումը՝ 12:15
Ժամանումը՝ 14:30

Վայրը՝  «Պատանի հանդիսատեսի թատրոն»
 Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք

https://www.google.com/maps/embed?pb=!1m28!1m12!1m3!1d48778.32962662297!2d44.439152281809626!3d40.17244369856689!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!4m13!3e6!4m5!1s0x406abde74656cc1b:0xdc35464478058b4f!2z1LPVpdWy1aHWgNW-1aXVvdW_1asg1aTVutaA1bjWgSwgNjkvMSBSYWZmaSBTdCwgWWVyZXZhbg!3m2!1d40.1720553!2d44.4414814!4m5!1s0x406abce691155939:0xb22d086a898a094!2zMyDVhNW41b3Vr9W41b7VtdWh1bYg1oPVuNWy1bjWgSwg1LXWgNaH1aHVtg!3m2!1d40.184142099999995!2d44.5224468!5e0!3m2!1shy!2sam!4v1703351376964!5m2!1shy!2sam

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատու՝  Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Անուշ Աթայան, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան, Լիանա Ռոզիկյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Ամփոփում՝

Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։

Ներկայացման տոմս՝  աբոնեմենտով
Տրանսպորտ՝ 500 դրամ