Հակաբացիլ Կոմիտաս

Մասնակիցներ՝ Հյուսիսայի դպրոցի 1-ին դասարանցիներ
Վայրը՝ Տերյանի այգի
Օրը՝ 03.06․2024թ
Ժամը 11։30 — 12։00
Համակարգող՝ Արմենուհի Սոկրատունի, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան

Ծրագրում

Արև

Ա՛րև, ա՛րև դու՛րս արի,

Հերն ու մերդ էկել են,

Թուր ու թըվանք բերել են,

Գոմշի ոտին տըվել են,

Թե դուս կըգաս քեզ կտամ,

Թե դուս չես գալ՝ շան ու գելին

Փա՜յ կանեմ:

ԱՐԵՒ, ԱՐԵՒ, Ե՛Կ, Ե՛Կ

ԱՐԵՒ, ԱՐԵՒ, Ե՛Կ, Ե՛Կ

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,

Զիզի քարին վե՜ր եկ.

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա տըվեք:

Թողեք տող գա նա մե՜զ մոտ,

Դրա լույսին ենք կարոտ.

Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,

Նախշուն քարին վեր եկ:

Արևը հաղթեց ամպերին,

Շողքը ձգեց սարերին,

Զիզի քարը տե՜ս, տե՜ս

Պըսպղում է ոսկու պես:

Սիրուն արև, մի՜շտ եկ,

Զիզի քարին վե՜ր եկ:https://www.youtube.com/embed/NDM3baWJaTc?version=3&rel=1&fs=1&autohide=2&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&wmode=transparent

«Կաքավիկ»

Արև բացվեց թուխ ամպերին,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն՝ սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն, կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով՝

Շուշան, նարգիզ, նունուֆարով:

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

Քո թև փափուկ ու խատուտիկ,

Պըստի կտուց, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկներով

Կըշորորաս ճուտիկներով:https://www.youtube.com/embed/av4vtOu6gXQ?version=3&rel=1&fs=1&autohide=2&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&wmode=transparent

«Փայտե Ձիուկ»

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե, ձիուկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հոպ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռու՛, պռու՛, պռու՛,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրուկ ձիուկ

Քաջարի.

Պռու՛, պռու՛, պռու՛,

Դու՛, դու՛, դու՛:https://www.youtube.com/embed/yESbWzYaDZ8?version=3&rel=1&fs=1&autohide=2&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&wmode=transparent

Հոպ, թռի

Ջաղացս մանի, մանի

Оставьте комментарий