«Ուսումնական ամառ» նախագիծ 2024

Տևողությունը — հունիս, հուլիս, օգոստոս ամիսներ

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ դասարանի սովորողներ

Իրականացման վայրը — Ընտանեկան դպրոցներ

Նախագծի նպատակը և ընթացքը

Սովորողների մոտ ձևավորել ընթերցող լինելու, ներկայացնելու, հետազոտելու, ուսումնասիրելու և տարբեր նախագծերով ինքուրույն աշխատելու հմտություններ։

Իրականացման ընթացքը․

  • Պատմի՛ր քո օրվա մասին։ Տեղադրի՛ր յութուբյան էջում և ուղարկի՛ր ուսուցչիդ, ընկերներիդ։
  • Լուսանկարի՛ր քեզ դուր եկած օրվա մասը, գտնվելուդ վայրը, նոր բաները, որոնք նկատում ես քո շուրջը։
  • Ընթերցանության համար ընտրի՛ր գրքեր և կարդա՛։

Ընթերցելուց հետո առանձնացնում ես մեկ հեքիաթ կամ գիրք, որը շատ ես հավանել, և այն ներկայացնում ես՝

  • աուդիո կամ վիդեո տարբերակով. երբ գեղեցիկ ընթերցում ես (նաև դերային ընթերցմամբ) ու ձայնագրում-տեսագրում ես.
  • գրում ես, թե կարդացածդ գիրքը, հեքիաթը ինչի մասին է, ինչու է այն քեզ դուր եկել, ինչու ես խորհուրդ տալիս, որ մյուսներն էլ կարդան: Այդ հեքիաթի կամ գրքի համար համակարգչային նկարչական ծրագրով նկար ես պատրաստում.
  • Դուրս ես գրում  հեքիաթից քեզ դուր եկած հատվածները ու ձևավորում ես: /աշխատանքը միասին նայելու-քննարկելու ենք սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում/
  • Կարող ես հեքիաթի կամ գրքի հերոսին, հեղինակին նամակ գրել:
  • Ընթերցածդ հեքիաթից, գրքից հավաքիր, գրանցիր բոլոր այն բառերը, որոնք ընթերցելիս չէիր հասկացել: Կարող ես մեծերի կամ բառարանի օգնությամբ գտնել քեզ անհասկանալի բառերի բացատրությունը:

Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ ընթերցել՝

«Տիգրան Հայրապետյան» գրադարանից ձեր ընտրած գիրքը, կամ այլ մանկական գրադարանից ընտրած գիրք
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»
Ջ. Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով»
Ա. Ա. Միլն «Վինի Թուխ»

  • «Ազգային խաղեր» ուսումնական նախագծով խաղեր կազմակերպի՛ր քո բակի ընկերների,  ընտանիքիդ անդամների հետ, ներկայացրու տեսանյութի տեսքով։

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պետք է իր մեջ ներառի՝ 

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Այս աշխատանքները ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին՝ s-nersisyan@mskh.am

Խնդիրներ ամռան ընթացքում

՝«Քան» ակադեմիա ամրապնդում

Խաղերի փաթեթ

Երկրաչափական պատկերներ

Ուշադրությանը, հիշողության, տրամաբանության զարգացմանն ուղղված խաղեր

2-րդ դասարանի համար

Ուսումնական տեսանյութեր 2-ր դասարանի համար

Հաշվիր  1234567891011, 12, 131415, 16,17

Առաջադրանքներ լուցկիներով

Գումարում 100-ի սահմանում

Հանում. 100-ի սահմանում

Գումարում — խճանկար 100-ի սահմանում

Հանում — խճանկար 100 -ի սահմանում

Մաթեմատիկական խաղեր

Ժամացույց

Շախմատ

Մաթեմատիկայի փաթեթ՝

Մուլտֆիլմեր և ֆիլմեր՝ 

  1. Մանչուկն ու Կառլսոնը
  2. Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում` առաջին մաս, երկրորդ մաս
  3. Բրեմենյան երաժիշտները
  4. Բուրատինոյի արկածները/ մուլտֆիլմ/
  5. Երեք ընկույզ Մոխրոտի համար
  6. Բուրատինոյի արկածները/ ֆիլմ/
  7. Չարլին ու շոկոլադի գործարանը
  8. Թոմ Սոյերի արկածները
  9. Փոքրիկ արքայադուստրը

Աղբյուրը՝ Մանուշակ Աբրահամյանի բլոգից

Երաժշտական մուլտֆիլմեր

Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգից

Ողջ ամռան ընթացքում գործելու է «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, կարող ես այցելել ու ընտրել գրքեր ընթերցելու համար /գրադանավար Նոնա Գրիգորյան, հեռ՝․ 077 404257/

Оставьте комментарий