Месяц: Август 2024
Նախագծային ուսուցման առաջին շաբաթ. 02.09-06.09

Երկուշաբթի
08:30-09:00՝ սովորողների դիմավորում
09:00-09:15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-09:45՝ քայլք՝ Տերյանի այգի
09:45-10:15՝ «Կոմիտասյան օրեր» նախագիծ՝ Տերյանի այգում
10:15-11:30՝ կավճանկարչություն, պղպջակատոն, պաղպաղակատոն
12:00-12:30՝ Լողափնյա աշուն
12:40-13:20՝ «Ուսումնական ամառը» զրույց-քննարկում, ամփոփում
13:35՝ երկարացված օրվա կազմակերպում
Երեքշաբթի
08:30-09:00՝ սովորողների դիմավորում
09:00-09:15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-10:05-«Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում. տեսաֆիլմերի դիտում
10:05- 10:40 — Դեմ դիմաց․աշտարան-նախագիծ
10:40-11:00-նախաճաշ
11:00-11:30-Paint ծրագրով նկարում ենք ամառային հանգիստը և փոքրիկ պատում մուտքագրում
11:40-12:20-Հեքիաթի ընթերցում
12:20-12:40-Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
12:50-13:30-«Ես» ուսումնական նախագիծ. -պատմում ենք․ թե ինչից ենք ուրախանում
Читать далее «Նախագծային ուսուցման առաջին շաբաթ. 02.09-06.09»Դեմ դիմաց․ Աշխատարան
- Ժամանակացույց՝ սեպտեմբերի 3
- Ժամը՝ 10։00
- Վայրը՝ դպրոցի արվեստանոց, բակ-պարտեզ
- Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ
- Համակարգող՝ Գեղարվեստի մասնախումբ
- Համակարգող ուսուցիչներ՝ Հյուսիսային դպրոց՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան
Նպատակ՝
Զարգացնել ստեղծագործական ունակությունները դիմանկարի տեխնիկայով, խրախուսել զգայական հաղորդակցությունը։ Այս գործունեության միջոցով երեխաները ոչ միայն կբարելավեն իրենց գեղարվեստական հմտությունները, այլև կխորացնեն ներքինը, բնավորությունը, հույզերը, վարքը տեսնելու և արտահայտելու կարողությունները։
Читать далее «Դեմ դիմաց․ Աշխատարան»Շախմատի տեսադասերի փաթեթ
Շախմատի տեսադասեր
- Ծանոթություն շախմատի հետ
- Հորիզոնականներ և ուղղաձիգեր
- Անկյունագծեր
- Դաշտերի անվանումները
- Կառուցվածքը և սկզբնական դասավորությունը
- Արքա
- Թագուհի
- Շախ 1, 2
- Շախ և մատ
- Քայլ դեպի մատ
- Պատ
- Նավակ
- Փիղ
- Ձի 1, 2, 3
- Զինվոր
- Զինվորի փոխարկում
- Կողանցիկ վերցնելը
- Փոխատեղում
- Կարևոր կանոններ
- Խաղաքարերի մոտավոր արժեքները
- Փոխանակում
- Կապ
- Քայլի գրանցում
- Կրկնակի հարված
- Ոչ-ոքի արդյունք
- Հավերժական շախ
- Մատ թագուհուն
- Մատ թագուհով և նավակով
- Մատ երկու նավակով
- Մանկական մատ
- Պաշտպանություն
- Մատ վերջին հորիզոնականում
Օգոստոս ամսվա գործունեության հաշվետվություն
Օգոստոսյան մանկավարժական ճամբարի աշխատակարգը՝ հղումով։
Այլ՝
- Առարկայական ծրագրերի լրամշակում, նախագծերի հրապարակում
- Իմացումի հրճվանք մասնախմբի հավաքների մասնակցություն
- Մանկավարժական խորհրդով հավաքների մասնակցություն
- Ուսումնական ամառ․ նախագծային աշխատանքների հրապարակում
- Դասարանական բլոգի համապատասխանեցում նոր ուստարվան
- Սեպտեմբերյան նախագծերի ամբողջացում
- Դասարան-լաբորատորիայի մաքրում
- Միջավայրի խնամքի, պարտիզպուրակային աշխատանքների մասնակցություն
Իմացումի հրճվանք․ 2-րդ դասարան
Ուսումնական պլաններով որոշված կարգեր
- Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ
- Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ
- Բացակայելու մասին տեղեկացնելու կարգ
- Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ
Ուսումնական ռեսուրսներ 2-րդ դասարան
Մայրենի
- Հայոց լեզու 2, հեղինակ՝ Մարիետ Սիմոնյան
- Ընթերցարան 2-րդ դասարան
- Աիդա Պետրոսյան, Մարիետ Սիմոնյան, Մատենիկ 1, 2, 3
- Ընթերցարան 2. մաս 1, Ընթերցարան 2. մաս 1, Ընթերցարան 2, մաս 2-րդ Ընթերցարան 2, մաս 2-րդ , Ընթերցարան-2, մաս-3-րդ, Ընթերցարան-2, մաս-3-րդ, Լիլիթ Սահակյան, Տաթև Սահակյան, Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Մաթեմատիկա
- Անահիտ Արնաուդյան, Գևորգ Հակոբյան, Թվաբանություն 1
- Լուսինե Փաշայան, «Մաթեմատիկա, առաջադրանքների փաթեթ, 2-րդ դասարան» 1-ին մաս, 2-րդ մաս
Երգ` «Կաքավիկ» երգարան
Շախմատ և տրամաբանություն`Առնոլդ Միքայելյանի բլոգ
Սեպտեմբեր ամսվա նախագծեր

2024-2025 ուսումունական տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողների հետ իրականացվող նախագծեր՝
Անկախության տոնը Մաշտոցներ բարձունքին


Վայրը՝ Գեղարքունիկի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Օր՝ սեպտեմբերի 24
Մեկնում՝ ժ. 9:30
Վերադարձ՝ ժ. 15:00
Մեկնարկի վայր՝ Հյուսիսային դպրոց
Վերադարձը՝ Հյուսիսային դպրոց
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1, 2.2, 2.3 դասարանի սովորողներ
Հայրենագիտական արշավի պատասխանատուներ` Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան
Օգնականներ՝ Ռոզա Մելիքյան, Աննա Արմենակյան, Մերի Կարապետյան
Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժ 8ր
Читать далее «Անկախության տոնը Մաշտոցներ բարձունքին»Կոմիտասյան օրեր
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանանի սովորողներ
Տևողություն՝ շուրջտարյա
Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին:
Խնդիրները
Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
Համատեղ համերգի կազմակերպում Կոմիտասյան երգերով:
Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողներ մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ
Միջավայրը
Դասարան, բակ-պարտեզ, ընթերցասրահ-լաբորատորիա, թանգարան, մշակութային հարթակներ
Նախագծում կարող ենք ընդգրկել մայրենի լեզու, կերպարվեստ-ձեռարվեստ, երգ- պար և մեդիատեխնոլոգիա առարկաները:
Читать далее «Կոմիտասյան օրեր»Լողափնյա աշուն
Նախագծի տևողություն՝ սեպտեմբեր-հոկտեմբեր
Մասնակիցներ՝ կրտսեր դպրոցի սովորողներ
Լողավազանի կազմակերպման և շահագործման կարգ
Լողը սովորողների ամենասիրելի գործունեություններից մեկն է: Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:
Читать далее «Լողափնյա աշուն»