Իմացումի հրճվանք․ 2-րդ դասարան

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Ուսումնական ռեսուրսներ 2-րդ դասարան

Մայրենի

Մաթեմատիկա

Երգ` «Կաքավիկ» երգարան

Շախմատ և տրամաբանություն`Առնոլդ Միքայելյանի բլոգ

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

2024-2025 ուսումունական տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողների հետ  իրականացվող նախագծեր՝

Դեմ դիմաց․ Աշխատարան

Ես․ ուսումնական նախագիծ

Տիեզերք․ ուսումնական նախագիծ

Լողափնյա աշուն

Կոմիտասյան օրեր

Բարձունքի հաղթահարում․ Մաշտոցներ

Անկախության տոնը Մաշտոցներ բարձունքին

Վայրը՝  Գեղարքունիկի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք

Օր՝   սեպտեմբերի 24

Մեկնում՝ ժ. 9:30

Վերադարձ՝ ժ. 15:00

Մեկնարկի վայր՝ Հյուսիսային դպրոց

Վերադարձը՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  2․1, 2.2, 2.3 դասարանի սովորողներ

Հայրենագիտական արշավի պատասխանատուներ` Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան

Օգնականներ՝ Ռոզա Մելիքյան, Աննա Արմենակյան, Մերի Կարապետյան

Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժ 8ր

Читать далее «Անկախության տոնը Մաշտոցներ բարձունքին»

Կոմիտասյան օրեր

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանանի սովորողներ

Տևողություն՝ շուրջտարյա

Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին:

Խնդիրները
Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
Համատեղ համերգի կազմակերպում Կոմիտասյան երգերով:
Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողներ մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ

Միջավայրը
Դասարան, բակ-պարտեզ, ընթերցասրահ-լաբորատորիա, թանգարան, մշակութային հարթակներ

Նախագծում կարող ենք ընդգրկել մայրենի լեզու, կերպարվեստ-ձեռարվեստ, երգ- պար և մեդիատեխնոլոգիա առարկաները:

Читать далее «Կոմիտասյան օրեր»

Լողափնյա աշուն

Նախագծի տևողություն՝ սեպտեմբեր-հոկտեմբեր

Մասնակիցներ՝ կրտսեր դպրոցի սովորողներ

Լողավազանի կազմակերպման և շահագործման կարգ

Լողը սովորողների ամենասիրելի գործունեություններից մեկն է: Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Читать далее «Լողափնյա աշուն»

Տիեզերք․ ուսումնական նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը` շուրջտարյա

Նպատակը
Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Читать далее «Տիեզերք․ ուսումնական նախագիծ»

Ես․ ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տևողությունը՝ սեպտեմբեր

Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան դպրոցներ

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ նորեկ սովորողների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Читать далее «Ես․ ուսումնական նախագիծ»