Անկախության տոնը Մաշտոցներ բարձունքին

Վայրը՝  Գեղարքունիկի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք

Օր՝   սեպտեմբերի 24

Մեկնում՝ ժ. 9:30

Վերադարձ՝ ժ. 15:00

Մեկնարկի վայր՝ Հյուսիսային դպրոց

Վերադարձը՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  2․1, 2.2, 2.3 դասարանի սովորողներ

Հայրենագիտական արշավի պատասխանատուներ` Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան

Օգնականներ՝ Ռոզա Մելիքյան, Աննա Արմենակյան, Մերի Կարապետյան

Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժ 8ր

Նպատակը՝

  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին
  • տեղեկություններ ստանալ՝ ի՞նչ վայրերով են անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • ուսումնասիրել միջավայրը, էկո աշխատանքի իրականացում
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • յուրացրած երգերի, ստեղծագործությունների ներկայացում բարձունքին

Ճանապարհի նկարագրություն՝ /Երևան-Առինջ-Հրազդան-Արգել-Չարենցավան-Սևան/
Առաջին կանգառ-
 Հրազդան գետի ավազան:
Երկրորդ կանգառ- Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Բարձունքի հաղթահարում, քայլում ենք դեպի Մաշտոցներ մատուռ
Երրորդ կանգառ- Սևանի քաղաքային լողափ

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Թուղթ, մատիտ, գուաշ, ջրաներկ
  • Ալկոգել
  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • Արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ
  • Աղբի տոպրակներ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ, խոշորացույց, կողմնացույց
  • Բրդուճներ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Բժշկական արկղիկը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի գրասենյակից

Արշավական-ճամբարականը

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում

Ճամփորդական ուղեցույց

Երթուղին` Երևան-Սևանա լիճ-Սևան քաղաք,այցելություն Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի- «Մաշտոցներ» սրբավայրի բարձունք- Հրազդան գետի ակունք /տուտ/- Հրազդանի ջրանցք-Երևան

Оставить комментарий