Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ
Տևողությունը՝ սեպտեմբեր
Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան դպրոցներ
«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ նորեկ սովորողների համար՝ դպրոցամուտի հետ:
Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:
Խնդիրները`
Երկրորդ դասարան
- Բանավոր խոսքի զարգացում (սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում).
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
- Հաղորդակցական հմտությունների զարգացում.
- Համագործակցային հմտությունների զարգացում.
- Ստեղծագործական երևակայության զարգացում:
Տևողությունը՝ սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը (երկուսից երեք շաբաթ, կարող է ունենալ շարունակական բնույթ՝ կապվելով ՛՛Տիեզերք՛՛ և ՛՛Բարձունքի նվաճում՛՛ նախագծերի հետ):
Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, MS Word, MS Power Point,…), թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…):
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
գրական ստեղծագործությունների ցանկ
- Սովորողների ինքնապատումներ
- Աթաբեկ Խնկոյան — «Ես»
- Աթաբեկ Խնկոյան — «Չալ կաչաղակը»
- Ղազարոս Աղայան — «Մանուշակ»
- Աթաբեկ Խնկոյան — «Խխունջն ու սունկը»
երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ
- Կրթահամալիրի հիմն՝ Անդաստան
- Արև, արև, ե՛կ, ե՛կ
- Արև, արև, դուրս արի
- Կաքավի երգը
- Խորոզ
- Եթե դուր է գալիս…
- Գյոնդ (Գյովնդ)
- Թամզարա
- այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…)
Ազգային, բակային խաղեր
Հիմնական թեմաները՝
- Ես
- Իմ մասին
- Իմ ընկեր
- Ես նման եմ…
- Ես ուրախանում եմ, երբ…
- Ես տխրում եմ, երբ
- Երբ ես փոքր էի
- Իմ սիրած գույնը, միրգը, կերակուրը…
- Իմ սիրելի խաղալիքը
- Իմ սիրած գույնը, միրգը, կերակուրը…
- Իմ տատիկն ու պապիկը
«Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ դասարան
Ուսումնական գործունեության ոլորտները՝
Մայրենի լեզու
- Պատմում է (գրավոր) իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ:
- Պարզ նախադասություններով նկարագրում ու բնութագրում է իրեն ու մյուսներին:
ՏՀՏ
- Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն):Կերպարվեստ, տեխնոլոգիա
- Ստեղծում է ինքնանկար (ջրաներկով, գուաշով):
Նախագծի արդյունքում՝
Բոլոր աշխատանքները հրապարակվում են բլոգում՝
- Խոսում է իմ տիկնիկը (մեդիապատումների շարք)
- Ես՝ իմ մասին(ինքնապատումների շարք)
- Իմ ընտանիքը(ինքնապատումների շարք)
- Իմ ընկերը (ինքնապատումների շարք)
- Իմ անունը(անվանակոչման ու անվան ծագման պատմություններ)
Նախագծի արդյունքներն ամփոփվում են դասարանական բլոգում