Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանանի սովորողներ
Տևողություն՝ շուրջտարյա
Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին:
Խնդիրները
Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
Համատեղ համերգի կազմակերպում Կոմիտասյան երգերով:
Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողներ մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ
Միջավայրը
Դասարան, բակ-պարտեզ, ընթերցասրահ-լաբորատորիա, թանգարան, մշակութային հարթակներ
Նախագծում կարող ենք ընդգրկել մայրենի լեզու, կերպարվեստ-ձեռարվեստ, երգ- պար և մեդիատեխնոլոգիա առարկաները:
Աշխատանքի կազմակերպումը
Դասը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքից: Ընդհանուր պարապմունքը առանձնահատուկ է նրանով, որ բոլորը՝ նախակրթարանից սկսած մինչև հինգերորդ դասարան, միաժամանակ Կոմիտաս են երգում, ունկնդրում:
Լեզվագործունեություն
Ընդհանուր պարապմունքից անմիջապես հետո մեր կոմիտասյան ունկնդրումները շարունակվում են դասարանում: Դասը սկսում ենք Կոմիտասի մասին մեր իմացածը փոխանցելով:
– Ո՞վ է Կոմիտասը:
– Ի՞նչ գիտենք Կոմիտասի մասին:
– Ի՞նչ ենք լսել մեծերից:
Նկարով կճանաչենք Կոմիտասին
. Կլինեն տեղեկություններ նրա մասին
. Ֆիլմեր և մեդիանյութեր
.Ձայնագրություններ նրա կատարմամբ
Կլինեն նաև անսպասելի հարցեր, որոնց պատասխանները կգտնենք ինտերնետի, մեծերի միջոցով:
Կոմիտասյան երաժշտությունն ու գույները համատեղելով կստանանք կոմիտասյան շնչով ներկված նկարներ։
.
Կարող ենք աշխատել նաև բակում, խոտերի, քարերի վրա նստած: Դա կլինի երևակայական-ստեղծագործական աշխատանք ջրաներկով կամ գուաշով՝ Կոմիտասի որևէ երգի ներքո: Երեխաները կնկարեն այն ինչ կստացվի այդ երգը լսելիս: Այդ ամենը տեսագրված, մշակված տարբերակով, որպես ֆիլմ կհայտնվի մեր դասարանական բլոգում:
Գործունեության հաջորդ ձևը խաղ-ներկայացումն է:
Կրտսեր դպրոցում, որպես ինքնաարտահայտման, ինքնադրսևորման յուրահատուկ միջոց, շատ կարևոր է նաև խաղը, թատրոնը: Գործունեության այս ձևը՝ որպես խմբային աշխատանք, զարգացնում է բանավոր խոսքը, լեզվամտածողությունը, ձևավորելով բազմաթիվ կարողություններ և հմտություններ՝ համատեղ աշխատելու, լսելու, վերարտադրելու:
Քանի որ երգի տեքստը ունի սյուժե, մեզ մնում է միայն խաղալ: Ընթացքում կարող ենք որոշ փոփոխություններ անել. շրջել, խաղը սկսել վերջից:
Տեխնոլոգիա և բնագիտություն
.Բնության մեջ ձայների ունկնդրում:
Բնական նվագարանների միջցով ձայների ստեղծում։
Տարբվեր ինքնաշեն նվագարանների ստեղծում։
Paint ծրագրով նկարել կոմիտասյան մշակած երգերի տողերն ու ստեղծել կարաոկեներ, ընտրել այն երգերը որոնք չունեն կարաոկեներ։