«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը` շուրջտարյա
Նպատակը
Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները
• Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
• Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
• Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում
• Աշխատանքային խմբերի ձևավորում (անհատական, խմբային, դասարանական)
• • Ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Ընթերցանության նյութեր
- Հ.Թումանյան ․ «Ճամփորդները»
- Արտույտն ու երկինքը
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ
• Ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում:
• Պատմել երկնքի մասին. Ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է: Ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է:
• Ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով՝ հորինել հանելուկներ, ստեղծել նոր ու անսովոր բառեր, փորձել բացատրել դրանք:
Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա
• Նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը: Աշխատել գուաշով և ջրաներկով:
• Հաջորդ քայլը համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները։
• Նկարել երկնային մարմինները՝ արև, լուսին:
• Նկարել գիշեր, ցերեկ, և որպես նախագծի ամփոփում՝ նկարել տիեզերքը:
• Դիտել ուսումնական մուլտֆիլմ աստղագիտության մասին:
Մաթեմատիկական գործունեություն
Էլեկտրոնային առաջադրանքներ Smart notebook ծրագրով առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ ( վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը, մեծ է, փոքր է, հավասար է): Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով:
Ուսումնասիրության թեման՝ Տիեզերք, մոլորակներ, Երկիր մոլորակ:
Ուսումնական գործունեության ոլորտները՝
Երկրորդ դասարան
Մայրենի
• Պատմել (բանավոր և գրավոր) Երկիր մոլորակի մասին՝ հաղորդելով իր իմացած տվյալները:
• Ստեղծագործել, հորինել փոքրիկ բառակապակցություններ անսովոր երևույթների մասին:
ՏՀՏ
• Աշխատել Paint ծրագրով:
Կերպարվեստ, տեխնոլոգիա
Նկարել Երկիր մոլորակը, Իմ մոլորակը, Տիեզերքը թեմաներով նկարներ:
Պատրաստել տիեզերական կոլաժ-կերպարներ:
Նախագծի արդյունքում
Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած ինֆորմացիան տիեզերքի, Երկիր մոլորակի մասին: Աշխատում են ստեղծագործական հնարքներով: Ստեղծում են դասարանական էլեկտրոնային ընթերցարաններ, որոնք հրապարակվում են բլոգում, ենթակայքում:
Նախատեսվող ուսումնական ճամփորդություն՝ Բյուրականի Աստղադիտարան: