Դեմ դիմաց․ Աշխատարան

  • Ժամանակացույց՝ սեպտեմբերի 3
  • Ժամը՝ 10։00
  • Վայրը՝ դպրոցի արվեստանոց, բակ-պարտեզ
  • Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ
  • Համակարգող՝ Գեղարվեստի մասնախումբ
  • Համակարգող ուսուցիչներ՝ Հյուսիսային դպրոց՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Նպատակ՝

Զարգացնել ստեղծագործական ունակությունները դիմանկարի տեխնիկայով, խրախուսել զգայական հաղորդակցությունը։ Այս գործունեության միջոցով երեխաները ոչ միայն կբարելավեն իրենց գեղարվեստական ​​հմտությունները, այլև կխորացնեն ներքինը, բնավորությունը, հույզերը, վարքը տեսնելու և արտահայտելու կարողությունները։

Աշխատարանի կառուցվածք՝

  • Աշխատարանի ներկայացում․ նպատակի և գործունեության համառոտ բացատրություն:
  • Բնորդների բաշխում․ Զույգերը որոշվում են գունային վիճակահանությամբ, տարբերանշաններով։ Նախապես ստեղծվում են զույգ գունային ծածկագրեր, լցվում վիճակահանության արկղիկ։ Մասնակից սովորողները հերթով վիճակահանությամբ հանում են իրենց գունային ծածկագիրը, միավորվում գույներով և նստում դեմ դիմաց։
  • Փուլ 1․ Դիտողական դիմանկար(20 րոպե)․Յուրաքանչյուր մասնակից 20 րոպե է հատկացնում՝ ուշադիր դիտելով իր բնորդին և նկարում է նրա դիմանկարը: Կենտրոնալով ոչ միայն ֆիզիկական հատկանիշների, այլև՝ ընկերոջ բնավորության, նախասիրությունների վրա: Տեխնոլոգ ուսուցիչը, դասվարը, ուսուցչի օգնականը այս ընթացքում օգնում են սովորողներին հարցերով, պատկերը ձևավորելու համար։
  • Փուլ 2․ Հնարամիտ դիմանկար (20 րոպե): Մասնակիցները երկրորդ փուլում կստեղծեն երկրորդ դիմանկարը, բայց այս անգամ դրանք կլրացվեն երևակայական տարրերով, որոնք կներկայացնեն ընկերների հետաքրքրությունները կամ պատմությունները:
  • Աշխատանքների ներկայացում, խմբային քննարկումաշխատարանի փորձի վերաբերյալ։

Պահանջվող նյութեր.

  • Նկարչական թուղթ, թղթե գորգ
  • Գունավոր մատիտներ, մարկերներ, ֆլոմաստերներ
  • Ջնջիչներ
  • Կպչուն պատկերներ
  • Լրացուցիչ՝ գեղարվեստական ​​մոլբերտներ

Արդյունք՝

Աշխատարանի արդյունքում սովորողները կունենան ոչ միայն եզակի դիմանկարների հավաքածու, այլև ավելի հարուստ պատկերացում իրենց ընկերների մասին՝ կկարևորեն արվեստի դերը հարաբերությունների, ընկերության կառուցման և փոխըմբռնման գործում:

Արդյունքները կցուցադրվեն դասարանական պատկերասրահում, նախագծային ցուցահանդեսում։

Նախագիծը՝ Քնարիկ Ներսիսյանի

Оставьте комментарий