Ուսումնական տարվա մեկնարկ Կոմիտասով

Սեպտեմբերի 2-ին մեկնարկեց 2024-2025 ուսումնական տարին, որին անհամբերությամբ ու մեծ սիրով սպասում էին բոլորը, հատկապես՝ սովորողները։Առավոտյան սկսեցինք կարոտած ողջույներով, գրկախառնությամբ և տոնական ընդհանուր պարապմունքով։Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մի փոքր զրուցեցինք, ողջունեցինք մեր նոր ուսումնական տարին և քայլքով ուղևորվեցինք դեպի Վահան Տերյանի անվան հարակից այգի՝ տոնական օրը շարունակելու։Այգում իրականացրեցինք <<Կոմիտասյան օրեր>> նախագիծը։Օրը ամփոփեցինք կավճանկարչությամբ և պղպջակատոնով։