






<<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում սեբաստացիների գլխավոր գործունեություններից մեկը թթուդրիկի ծեսն է՝ այսինքն սեբաստացիական ամենահամով թթու դնելն է։Իհարկե այն շատ սպասելի է սովորողների կողմից, ովքեր շատ ոգևորված սպասում և պատրաստվում են թթուդրիկի ծեսին։<<Թթուդրիկի ծես>> նախագծի ընթացքում կազմեցինք խնդիրներ, հորինուկներ, հեքիաթներ և իհարկե պատրաստեցինք բանջարեղենային ռոդարիական կերպարներ։Մեր դրած թթուն կներկայացնենք ցուցահանդեսին, ինչպես նաև կհամտեսենք Հարիսայի ծեսին։