Ձմեռային մարզական խաղերի անցկացման ժամանակահատված՝ հունվար
Համակարգումը՝ Մարզական ուսումնական կենտրոնի
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 ջոկատի ճամբարականներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական ամենամյա Ձմեռային մարզկան խաղերը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք: Ամենամյա 8-րդ Ձմեռային մարզական խաղերին մասնակցելու համար, պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:
Նպատակը՝
Ձմեռային մարզական խաղերը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների, ընտանիքների հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է, առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերումը, զարգացումը, ձմեռային մարզաձևերի, մարզական քայլքերի, բարձունքների հաղթահարման, մարմնամարզական, լողի բաց ստուգատեսների միջոցով։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։
Մասնակիցները՝
- ներկայացնում են մարմնարզկան վարժությունների կատարման իրենց անհատական և խմբային կարողություններն ու հմտությունները
- մասնակցում են էստաֆետային խաղերի
- կազմակերպում են մրցաշարեր
- կազմակերպում են հանդիպումներ, վարպետության պարապմունքներ
Ուղղությունները՝
- մարմնամարզությունը Իմացումի հրճվանք ծրագրի 1-3-րդ դասարաններում
- հեծանվավարության ստուգատես
- էստաֆետային խաղեր
- մրցաշարեր
- մարզական ընտանեկան նախագծեր
Ձմեռային խաղերը Ջրվեժի արգելոցում
Օրը ՝ հունվարի 22, ժամը՝ 11:00-12:00
Մարզիչ՝ Ռոզա Մելիքյան
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Ընթացքը.
- զբոսնել, ուսումնասիրել միջավայրը
- հարմար բացատային տարածքում ձնե քանդակներ պատրաստել
- ձնագնդի խաղալ
- սահնակներով սահել
Մարմնամարզության ստուգատես
Օրը՝ Հունվարի 21 , ժամը՝ 10։10 — 10։55
Մարզիչներ՝ Ռոզա Մելիքյան
Վայրը՝ մարմնամարզության սրահ
Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ
1-3-րդ դասարան
— Ընդհանուր զարգացնող վարժություններ
— Կանգ թիակների վրա
— Կամուրջ պառկած և կանգ դրությունից
— Զամբյուղ երկու եղանակով
— Գլուխկոնծի առաջ, գլուխկոնծի ետ
— Շրջում կողքով
— Ցատկ ցատկացանցի վրա
— Մագլցում մարզապատի վրա, կախ դրությունից ոտքերի բարձրացում ծալված և ձգված եղանակով:
— Տղաները՝ սեղմում հատակին,աղջիկները՝ մարզանստարանին. 10-15 անգամ
Արդյունքը՝ դասարանական բլոգում։