Բանավոր մաթեմատիկայի ստուգատես

Ստուգատես իրականացման ժամանակահատվածը՝  հունվարի 7-31-ը:

Մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանների ճամբարականներ

Նպատակը՝

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մաթեմատիական խաղերի ու խնդիրների իրականացումը, ներկայացումը, տարածումը ստուգատեսային ձևաչափով:

Խնդիրները՝

  • Համագործակցելու, խմբում աշխատելու կարողությունների դրսևորում  (իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու, իրար օգնելու).
  • Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների  դրսևորում:

Կազմակերպում

Ճամբարային չորս շաբաթների ընթացքում կրտսեր դպրոցականները միասին տարբեր մաթեմատիկական խաղեր են խաղում, պատրաստում են ինքնաշեն խաղեր: Համագործակցային հանդիպումներ են տեղի ունենում տարբեր ջոկատների միջև:

  • 1-ին շաբաթ՝ հունվարի 7-10 — նախապատրաստական շաբաթ
  • 2-րդ շաբաթ՝ հունվարի 13-17 — միջդասարանական հանդիպումներ
  • 3-րդ շաբաթ՝ հունվարի 20-24- միջդպրոցական հանդիպումներ
  • 4-րդ շաբաթ՝ հունվարի 27-31 — ինքնաշեն խաղերի ցուցադրում

Նախապատրաստական շաբաթում յուրաքանչյուր ջոկատ որոշում է, թե ինչ ինքնաշեն խաղ է պատրաստելու: Քննարկում են, սկսում են աշխատել, ընթացքի մասին լուսաբանում են: Սկսում են համագործակցել ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների հետ:

Միջդասարանական հանդիպումների շաբաթվա ընթացքում կրտսեր դպրոցներում տեղի են ստուգատեսային հանդիպումներ համապատասխանաբար 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանների ջոկատների հետ: Ըստ հրապարակված մաթեմատիկական խաղերի ստուգատեսի ծրագրի ճամբարականները խաղում են թիմերով:

Հանդիպման օրը՝

  • Հունվարի 16, ժամը՝ 11:00 — 2-րդ դասարանցիներ

Միջդպրոցական հանդիպումների շաբաթվա ընթացքում տարբեր դպրոցների տարբեր տարատարիք ջոկատներ ունենում խաղային հանդիպումներ: Նախագիծը, խաղերի բովանդակությունը յուրաքանչյուր ջոկատ հրապարակում է նախապես:

Ամփոփման կամ ինքնաշեն խաղերի ցուցադրման շաբաթում յուրաքանչյուր ջոկատ ներկայացնում է մեկ իքնաշեն խաղ, որի շուրջ աշխատանքը սկսել էր դեռ հունվարյան ճամբարի առաջին շաբաթում:

Խաղը ներկայացնել հետևյալ բովանդակությամբ՝

  • Անվանումը՝
  • Տեսակը՝
  • Պատրաստված է (նյութեր, միջոցներ)՝
  • Տարիքային խումբը՝
  • Մասնակիցների քանակը՝
  • Միջավայրը՝
  • Նկարագրությունը՝
  • Ուսումնական խնդիրները՝
  • Ընթացքը 
  • Հեղինակը (ները)՝

Բովանդակություն

Ամփոփում

Օրվա լուսաբանումները կհրապարակվեն բլոգներում, ենթակայքերում: Արդյունքում կստեղծվի մաթեմատիկական խաղերի փաթեթ:

Оставить комментарий