
Հյուսիսային դպրոց-պարտեզի բնագիտատեխնիկական ստուգատես, 2025թ․
Կազմակերպիչը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Համակարգողներ՝ Անժելա Բլեյան (anjelableyan@mskh.am),․․․
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ
Տևողությունը՝ հունվարի 7-31-ը
Տեղեկատվության հիմնական աղբյուրներ՝
Ստուգատեսային ուղղությունները Հյուսիսային դպրոց—պարտեզում
- Ինքնաշեն խաղալիքներ
- բնատեխնիկական հավելվածներ (հեռախոսային հետաքրքիր ուսումնական հավելվածներ՝ ապարների, բույսերի, տեղանքի բարձրության որոշման և այլն))
- իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
- ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն
- դպրոցը՝ բնագիտական շուրջտարյա լաբորատորիա, բնագիտական փորձեր
- բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում
- պարտեզապուրակային գործունեություն
Բնագիտատեխնիկական ստուգատես 2025-ի ուղղությունները
Բնագիտատեխնիկական բաց ստուգատես 2025
Բնագիտատեխնիկական ստուգատեսը (այսուհետ՝ ստուգատես) կազմակերպվում է որպես կրթահամալիրի մանկավարժական աշխատողի, սովորողների խմբի ուսումնական նախաձեռնություն: Ստուգատեսի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտական դասընթացների, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածումը: Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները ներկայանում են 2024 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։
Ստուգատեսի առաջին՝ տեղեկատվական, փուլ, 2025թ․ հունվարի 8-14
Այս փուլում դպրոց պարտեզների, միջին և հետազոտական ավագ դպրոցների, քոլեջի համակարգողները իրենց խմբերի հետ կազմակերպում են տեղեկատվությունը՝ ստեղծում են իրենց լոգոն, բացիկներ, հայտարարություններ։ Պետք է վստահ լինել, որ տեղեկատվությունը հասել է յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի, սովորողի, սանի ծնողի։ Ստեղծում են հայտի ձևաթուղթ, տարածում հայտարարությունը, կատարում աշխատանքի բաժանում։
Ստուգատեսի երկրորդ՝ աշխատանքները ընդունելու, սկզբնական ջոկջկելու փուլ, 2025թ․ հունվարի 15-28
Այս փուլում ստուգատեսին մասնակցել ցանկացողը լրացնում է սահմանված ձևի հայտ։ Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային կամ ֆիզիկական ձևով։ Համակարգող խումբը ընդունում է հայտերը, աշխատանքները։ Ներկայացված աշխատանքներից ընտրում է երրորդ փուլին ներկայացվելիք աշխատանքները։ Համակարգող խումբը իր մասնաճյուղի կայքում ապահովում է ստուգատեսի ամենօրյա լուսաբանում, հասանելի դարձնելով այդ օրվա ընթացքում ընտրված նյութերը;
Ստուգատեսի երրորդ փուլը, 2025թ․ հունվարի 29-ից փետրվարի 4-ը կրթահամալիրային է։ Կրթահամալիրում բնագիտություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, ծրագրավորում դասավանդողները, ինժեներատեխնիկական ստեղծագործության ուսումնական կենտրոնի աշխատակիցները երկրորդ փուլում ընտրված աշխատանքներից կատարում են ընտրություն։ Ընտրված աշխատանքները ամեն օր ներկայացվում են բնագիտության բլոգում, կրթահամալիրի կայքում:
Ստուգատեսի աշխատանքների ամփոփման արդյունքում բնագիտության մասնախումբը որոշում է 2025թ․ «Հակոբ Հակոբյան» ամենամյա մրցանակակրին՝ նախադպրոցական ակտիվ խումբ, 5 տարեկանների ակտիվ խումբ, «Իմացումի հրճվանք» ծրագրի ակտիվ դասարան, 4-6-րդ դասարանցի, 7-9-րդ դասարանցի, ավագ դպրոցի և քոլեջի սովորող, մանկավարժական աշխատող։
Մրցանակները հանձնվում են 2025թ․ փետրվարի 7-ին՝ ուբաթ համերգի ժամանակ։
Ստուգատեսի բովանդակությունն՝ ըստ տարիքայի խմբերի
(6-8 տարեկաններ, 1-3-րդ դասարանցիներ)
Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է.
- իր սիրած խաղալիքը (երբվանից ունի այդ խաղալիքը, ո՞ւմից է ստացել, ինչպես է խաղում).
- իր հավաքած մոդելները, մակետները, ռոբոտները.
- ներկայացնում է խաղալիքներ, որ արդեն փչացել են կամ իրեն պետք չեն.
- իր ունեցած ուսումնական գործիքները, այդ թվում՝ էլեկտրոնային .
- իր խնամած բույսը, կենդանին.
- կենցաղային գործիքներ, որոնք կարողանում է օգտագործել․
- իր կատարած փորձը
- ուսումնական գործիքներով կատարած իր ուսումնասիրությունը
- իր սիրած համակարգչային խաղը․
Աշխատանքը կատարում է սովորողը՝ ծնողի հետ: Դասվարը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:
Յուրաքանչյուր դասարան ներկայացնում է դասարանում ունեցած ուսումնական գործիքները, ուսումնական գործիքների կիրառութունը դասապրոցեսում, աճեցրած և խնամած բույսը, կենդանին: Աշխատանքը կատարում է դասվարը՝ սովորողների հետ:
Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:
Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով:
Դպրոց պարտեզի համակարգողը․
- դպրոց պարտեզի դաստիարակներին, դասավարներին ներկայացնում է ստուգատեսի աշխատակարգը,
- 4-5-րդ դասարանցիներից կազմում է աշխատանքային խումբ
- օգնում է դաստիարակներին, դասվարներին պահանջվող աշխատանքները ներկայացնելու
- օգնում է 4-5-րդ դասարանի սովորողներին նյութերը ընտրելու, ձևակերպելու, ներկայացնելու հարցում
- աշխատանքային խմբի հետ ներկայացվածներից ընտրում է տասը նյութ, հրապարակում դպրոց պարտեզի կայքում
- ընտրված նյութերը ուղարկում է «բնագետներ», «մաթեմատիկա» խմբերին
- բողոքարկող սովորողին հիմնավոր ներկայացնում ներկայացված նյութը ընտրվածների ցուցակում մերժելու պատճառը