Մարզական ստուգատես. Մարզական պարապմունք

Ձմեռային մարզական ստուգատեսին ընդառաջ մարզվում և կատարում ենք ստուգատեսային վարժությունները։

Ազգագրական փառատոն․Հայկական գորգեր

Ազգագրական փառատոնի շրջանակում ծանոթացանք հայկական զարդանախշերին, հայկական գորգերի պատմությանը, տեսակներին, համացանցից տեղեկություն հավաքեցինք հայկական գորգերի մասին, զրույց-քննարկում ունեցանք գորգերի մասին և paint ծրագրով նկարեցինք հայկական գորգեր։

Դիջիթեք 2025․Սովորող-սովորեցնող նախագիծ.Սովորում ենք WORD ծրագրում աղյուսակներ գծել

Ձմեռային ճամբար

«Դիջիթեք 2025» ստուգատեսի և «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում 3․1 դասարանի ճամբարականները սովորեցրեցին 2․1 դասարանի ճամբարականներին Word ծրագրում ստեղծել աղյուսակներ, որից հետո գծեցին և ստացան հունվար ամսվա օրացույցը։Օրացույցում նշեցին և գունավորեցին տոն օրերը։Ճամբարականները սովորեցին ևս մեկ մեդիահմտություն գործածելու կարողություն։Կեցցե՜ն մեր խելացիները։