The Ugly Duckling/Անճոռնի ճուտիկը թատրոն-ավտոբուս . Այց թոնրատուն

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի 2.1 դասարանի ճամբարականները այցելեցին Հարավային դպրոց-պարտեզի թատրոն-ավտոբուս` անգլերեն լեզվով դիտելու «Անճոռնի ճուտիկը» ներկայացումը:

Եվ´ միջավայրը, և´ ներկայացումը հրաշալի էին:Ներկայացումից հետո ճամբարականները ունեցան շատ հետաքրքիր քննարկում ընկեր Աննայի հետ:Ներկայացումը դիտելուց հետո մեծ ոգևորությունյամբ այցելեցինք Հարավային դպրոցի նորաբաց թոնրատուն:

Թոնրատանը վառարանի շուրջ պատրաստեցինք շա՛տ համեղ կարտոֆիլի պլեճ, ընթացքում երգեցինք, պարեցինք:Համեղ կարտոֆիլը համտեսեցինք լավաշով և պանրով և իհարկե տաք թեյ խմեցինք:Շատ շնորհակալություն Աննա Գանջալյանին հրավերքի համար:Բոլորիս համար օրը լի էր դրական էներգիայով և դարձավ անմոռանալի:

Ընթացքը տեսանյութերում`

Տեսանյութը Լիլիթ Մելքոնյանի`

Մեկ օր Հարավային դպրոցում.Պատմում են սովորողները

Ներկայացնում է Մաթևոսյան Նարեն

              << Մեկ օր Հարավային դպրոցում>>

Մենք երեկ գնացել էինք ավտոոբուս-թատրոն նայելու <<Անճոռնի ճուտիկը>> ներկայացումը, բայց անգլերենով։ Մենքհասկանում էինք, որովհետև մեզ թարգմանում էին։

Իսկ հետո գնացինք թոնրատուն, այնտեղ թխեցինք կարտոֆիլի պլեճ և համտեսեցինք կարտոֆիլը լավաշով և պանրով, կարագով և թեյ խմեցինք։

Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

Մեկ օր Հարավային դպրոցում

Մենք երեկ դասարանով գնացել էինքՀարավային դպրոց՝ ավտոբուս-թատրոնում դիտելու <<Անճոռնի ճուտիկը>> ներկայացումը։ Ավտոբուսի մեջ շատ հարմար և գեղեցիկ էր։ Մենք նաեցիք  <<Անճոռնի ճուտիկը>> ներկայացումը և քննարկեցինք։ Հետո մենք գնացինք թոնրատուն և պատրաստեցինք կարտոֆիլի պլեճ։Այնտեղ նաև կարտոֆիլի պլեճի հետ մենք խմեցինք թեյ։ Հետո մենք խաղացինք և ճանապարհվեցինք դեպի դպրոց։

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

1 օր Հարավային դպրոցում

Մենք այսոր գնացելենք Հարավային դպրոց ենտեղ մենք  նորա բաց թոնրա տուն ենտեց կոռտոֆիլով պլեճ կերանք և թեյ խմեցինք Անճռռնի ճուտիկը ավտո բուզ  ներկայացումը:

Ներկայացնում է Իսպիրյան Անգելինան

         «Մեկ  օր  Հարավային   դպրոցում»

Բարև  ձեզ։  Ես  Անգելինան  եմ։   Ես  այսօր   կպատմեմ  իմ  ճամփորդության  մասին։

Ես  գնացել  էի Հարավաին   դպրոց,  այնտեղ  նայել եմ  <<Անճոռնի ճուտիկը >> հեքիաթը։Այնտեղ այցելեցինք  թոնրատուն և պատրաստեցինք կարտոֆիլի պլեճ, թեյ, ամբողջը համտեսեցինք լավաշով և պանրով։

Ներկայացնում է Սաղոյան Մարին

Մեկ օր Հարավային դպրոցում

Մենք գնացել էինք  Հարավային դպրոց ևայնտեղ մենք  ավտոբուս – թատրոնումդիտեցինք Անճոռնի ճուտիկըներչկայացումը :Մենք   հետո գնացինքթոնրատուն և այնտեղ  պատրաստեցինք կարտոֆիլի պլեճ:Օրը ինձ համար շատհավես էր:

Ներկայացնում է Ղարիբյան Նենսին

Մեկ օր Հարավային դպրոցում։

Մենք երեկ գնացել էինք ավտոբուսիմեջ <<Անճոռնի ճուտիկը>> ներկայացումը նայելու։Այն անգլերեն էր, բայց մի աղջիկ կար, ով մեզ համար թարգմանում էր հեքիաթը հայերեն։ Թատրոնից հետո մենք գնացինք կարտոֆիլի պլեճ պատրաստելու ևմենք վառարանի վրա աղ արեցինք և գնացինք սպասելու։  Սպասելուց հետ, երբ կարտոֆիլի պլեճը պատրաստ եղավ, մենք մեզ համար պատրաստեցինք թեյ, կատոֆիլը համտեսեցինք լավաշով,  կարագով, պանրով և  վերջում տաք թեյ խմեցինք։

Ներկայացնում է Հակոբյան Արսենը

Մեկ   օր Հարավային դպրոցում

Բարև  ձեզ:  Ես  երեկ իմ  դասարանի  հետ   գնացել  էի  Հարավային դպրոց:   Այնտեղ մենք  գնացինք  մի հին ավտոբուս, որի մեջ  մեզ  ցույց տվեցին  «Անճոռնի  ճուտիկի»ներկայացումը անգլերեն լեզվով:Հետո մենք գնացինք  թոնրատուն : Այնտեղ մենք պատրաստեցինք կարտոֆիլի պլեճ:Այն շատ համեղ էր:Օրը շատ հավես անցավ: