Ուսումնական ճամփորդություն Պատանի Հանդիսատեսի թատրոն․Հենզելի և Գրետելի ամանորյա արկածները

Այսօր Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի ճամբարականները այցելեցին Պատանի հանդիսատեսի թատրոն և դիտեցին «Հենզելի և Գրետելի ամանորյա արկածները» ներկայացումը։ Ներկայացումը դիտեցին մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ։Ներկայացման վերջում հյուր եկավ Ձմեռ պապը, ով ջերմ ողջունեց ճամբարականներին և մի քանի շատ կարևոր խուրհուրդ տվեց՝ շատ սիրել միմյանց և սովորելը։

Ուսումնական ճամփորդություն Երևանի պետական խամաճիկների թատրոն

«Գտնված երազը» լեգենդար մուլտֆիլմի բեմադրությունը՝ Երևանի խամաճիկների պետական թատրոնում:

Օրը՝  հունվարի 17
Մեկնումը՝ 11:15
Ժամանումը՝ 13:35

Վայրը՝  «Երևանի խամաճիկների պետական թատրոն»
 Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1, 2․2, 2․3, 3․3 դասարանների ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան, Լիանա Ռոզիկյան

Читать далее «Ուսումնական ճամփորդություն Երևանի պետական խամաճիկների թատրոն»

Բնագիտատեխնիկական ստուգատես 2025

Հյուսիսային դպրոց-պարտեզի բնագիտատեխնիկական ստուգատես, 2025թ․

Կազմակերպիչը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Համակարգողներ՝ Անժելա Բլեյան (anjelableyan@mskh.am),․․․

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ

Տևողությունը՝ հունվարի 7-31-ը

Տեղեկատվության հիմնական աղբյուրներ՝

Читать далее «Բնագիտատեխնիկական ստուգատես 2025»

Ազգագրական փառատոն․Paint ծրագրով նկարում ենք հայկական տարազներ

Ճամբարականները Ազգագրական փառատոնի շրջանակում ծանոթացան ազգային զարդանախշերին և հայկական տարբեր տարածաշրջանների տարազներին։Հայկական տարազների թեման շատ հետաքրքիր էր ճամբարականներին։Զրույց-քնննարկումից հետո paint ծրագրով նկարեցին հայկական տարազներ։

Մարզական հանդիպում․ էստաֆետային խաղեր օղակներով

Մարզական ստուգատեսի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․2 և 2․1 դասարանի ճամբարականներն ունեցան մարզական հանդիպում, որի ընթացքում նախ մարզվեցին, հետո խաղացին էստաֆետային խաղեր օղակներով։

Խաղերը կազմակերպեց Ռոզա Մելիքյանը։

Հորինում և paint նկարչական ծրագրով նկարում ենք մեր ջոկատի լոգոն

Ճամբարականների հետ քննարկեցինք, թե ինչ է նշանակում «Լոգո» բառը, ծանոթացանք տարբեր տեսակի լոգոների և յուրաքանչյուր ճամբարական մտսծեց և paint ծրագրով նկարեց մեր ջոկատի լոգոն:Ինչպես նաև հորինեցին շատ հետաքրքիր կարգախոսներ:

Դիջիթեք 2025. Դիջիգործիքներ

Մեկնարկել է «Ձմեռային ճամբար 2025»-ը` իր բոլոր հետաքրքիր ուղղություններով և ստուգատեսներով:

Ճամբարականները ծանոթացել են Դիջիթեք ստուգատեսին և paint ծրագրով նկարել են դիջիգործիքներ:

Ամանորը Երևանում․Ներկայացնում է Ռոման Մխեյանը