Բանավոր մաթեմատիկայի ստուգատես

Ստուգատես իրականացման ժամանակահատվածը՝  հունվարի 7-31-ը:

Մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանների ճամբարականներ

Նպատակը՝

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մաթեմատիական խաղերի ու խնդիրների իրականացումը, ներկայացումը, տարածումը ստուգատեսային ձևաչափով:

Խնդիրները՝

  • Համագործակցելու, խմբում աշխատելու կարողությունների դրսևորում  (իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու, իրար օգնելու).
  • Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների  դրսևորում:
Читать далее «Բանավոր մաթեմատիկայի ստուգատես»

Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար․ 1-ին շաբաթ 7․01-10․01․2025

Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար 2025․ ուսումնական երկրորդ շրջանի ուղեցույց։

«Ուսումնական ձմեռ» նախագծային աշխատանքների ամփոփում

Մարմնամարզության ստուգատես

Հանրակրթական դիջիթեք 2025

Բնագիտական փորձերն ընտանեկան դպրոցներում

Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն

Ձմեռային ազգագրական փառատոն․ Ազգային, բակային խաղերի ուսուցում

Читать далее «Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար․ 1-ին շաբաթ 7․01-10․01․2025»

Մարմնամարզության ստուգատես

Ձմեռային մարզական խաղերի անցկացման ժամանակահատված՝ հունվար

Համակարգումը՝ Մարզական ուսումնական կենտրոնի

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 ջոկատի ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական ամենամյա Ձմեռային մարզկան խաղերը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք: Ամենամյա 8-րդ Ձմեռային մարզական խաղերին մասնակցելու համար, պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:

Читать далее «Մարմնամարզության ստուգատես»

Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն

Օրը՝  հունվարի 10
Մեկնումը՝ 10:15
Ժամանումը՝ 12:50

Վայրը՝  «Պատանի հանդիսատեսի թատրոն»
 Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք

Ճանապարհի քարտեզն՝ այստեղ։

Նպատակը՝  ««Հենզելի և Գրետելի ամանորի արկածները» երաժշտական ուրախ ներկայացման դիտում:

Ամփոփում՝

Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։

Ձմեռային խաղերը Ջրվեժի արգելոցում

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2․1 և 2․2 ջոկատներ
Օրը ՝ հունվարի 22
Ժամը՝ 11։00-12։00

Մեկնում՝ 10։15

Վերադարձ՝ 12։45
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Ճանապարհի քարտեզը՝հղումով

Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան

Օգնականներ՝  Ռոզա Մելիքյան, Տաթև Սնջոյան

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, անհրաժեշտ պարագաներին, քարտեզն ենք ուսումնասիրում (գտնում ենք «Ջրվեժ» արգելոցը, այնտեղ տանող ամենակարճ, ամենաերկար ճանապարհներն ենք առանձնացնում, որպեսզի հետո համեմատենք և այլն): Զրույց-քննարկում ձմեռային խաղեր, ձնե կերպարներ թեմայով:

Ընթացքը.

  • զբոսնել, ուսումնասիրել միջավայրը
  • հարմար բացատային տարածքում ձնե քանդակներ պատրաստել
  • ձնագնդի խաղալ
  • սահնակներով սահել

Ամփոփում՝

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • ներկայացնել ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող տաբատ, լրացուցիչ  հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • թաց ու չոր անձեռոցիկ, ալկոգել
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք, թեյ

Ամփոփումը՝ դասարանական բլոգում