Սովորողները ծանոթացան Թումանյանի <<Սուտլիկ Որսկանը>> հեքիաթին, զրույց -քննարկումից հետո, սովորողները նամակ են գրել Սուտլիկ Որսկանին և խորհուրդներ տվել։
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Նամակ Սուտլիկ Որսկանին
Սուտլիկ Որսկան ,դու պետք է մարդկանց չխաբես, որովհետև խաբելը վատ բան է :
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Բարև Սուտլիկ Որսկան, ես Ռոման Մխեյանն եմ։
Ես ցանկանում եմ, որ դու սուտ չխոսես, սուտ խոսելը շատ վատ բան է։ Ես սուտ չեմ խոսում։
Ներկայացնում է Եվա Դանիելյանը
Բարև սուտլիկ Որսկան ,ես Եվան եմ Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանից:
Այս քո հեքիաթը շատ հետաքրքիր է և ուրախալի, կարդալիս շատ ծիծաղեցի, որովհետև երբեք այսպիսի ստեր չեմ լսել:Գիտեմ ,որ ոչ ոք քեզ չի հավատում:Բայց քեզ խնդրում եմ, որ էլ սուտ չխոսես ,սուտ խոսելը շատ վատ բան է:
Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը
Սուտլիկ որկան ես ուզում եմ, որ դու էլ չստես, իրականում ճամփորդես ու ճիշտը պատմես բոլորին։
Ես ձեր հեքիաթը շա- շատ -շատ -շատ- շատ եմ հավանել, շատ հետաքրքիր էր Հովհաննես Թումանյանը մտածել այս հեքիաթը; Մաղթում եմ, որ սովորես չստել, քեզ չի սազում ստել ու առաջարկում եմ, որ դու քո ընկեր որսկանների հետ չկռվեք ու միշտ լավ ընկերներ մնաք։
Ներկայացնում է Էլինա Գևորգյանը
Սուտլիկ որսկան, ես ուզում եմ ,որ դու ճիշտ խոսես ու ոչ մեկին չխաբես:
Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Նամակ սուտլիկ որսկանին
Բարև սուտլիկ որսկան, ես Կլարան եմ։ Սուտլիկ որսկան ինձ դուր չի գալիս, որ դու խաբում ես, ու սուտ բաներ ես մեզ պատմում։ Ես սրանից հետո ուզում եմ, որ միայն մեզ պատմես ճշմարիտ պատմություններ, որ մենք քեզ հավատանք։ Հուսով եմ կընդունես խորհուրդս։ Ամենալավն եմ քեզ ցանկանում։
Ներկայացնում է Արսեն Հակոբյանը
Բարև Սուտլիկ Որսկան:Ես քեզ կառաջարկեի, որ դու սուտ չասեիր, քեզ ավելի շատ կհավատան, եթե դու բոլորին օգնես, քեզ էլ կգան օգնելու: Սուտ ասելը քեզ օգուտ չի տալիս:
Ներկսայացնում է Նենսի Ղարիբյանը
Նամակ Սուտլիկ Որսկանին Բարև Սուտլիկ Որսկան։ Ես Նենսի Ղարիբյանն եմ։ Ես քեզ խորհուդ եմ տալիս, որ դու բոլորին չխաբես, որովհետև ինձ դուր չի գալիս, որ դու սուտ ես խոսում։ Դու կարող ես փոխվել և շատ լավը լինել։
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Նամակ Սուտլիկ Որսկանին
Բարև սուտլիկ Որսկան։Ես կարդացի ձեր որսի պատմությունն ու շատ տպավորվեցի։Դու հրաշալի երևակայություն ունես։Շատ զվարճալի էր ու անհավանական։Ինձ շատ դուր եկավ։
Ներկայացնում է Մարի Սաղոյանը
Բարև ձեզ, ես Մարին եմ: Սուտլիկ որսկան, բայց դու ինչու՞ էիր բոլորին ստում, չէ որ իրենք քո ընկերներն էի, եթե դու շատ ստես, ես քո անունը կփոխեմ և կդնեմ սուտասան։
Մի օր գնացինք թանգարան նկար նայելու:Չատին նկարը նայելիս հայտնվեց նկարի մեջ:Տեսնենք մեզ էլ է կանչում: Մենք Էլ մտանք ,տեսնենք ինչՙ անապատ : Քայլեցին, քայլեցին, մեկել տեսնենք մի լիճ: Մտանք մեջը, որ լողանք, մեկ էլ հայտնվեցինք թանգարանում:
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Մի օր գնացի մի գյուղ, մին էլ տեսնեմ երեք մարդ վիճում են, երկուսը՝ մեռած են, մինն էլ իսկի չի խոսում։ Էս մարդիկ գոռգոռում են, իրար հայհոյում։
Սրանք սկսեցին գոռգոռալով,իրար հերթ չտալով պատմել կատարվածը։Լսեցի, լսեցի․ ոչ բան հասկացա, ոչ էլ պատճառը իմացա։Սկսեցի խրատել էս մարդկանց, լսեցին, լսեցին սուսուփուս գնացին իրենց տները։
Ներկայացնում է Եվա Դանիելյանը
Սուտլիկ պատմություն
Վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, գնացինք անտառ սունկ հավաքելու:Այս անգամ էլ Հադին էր , Հյուդին էր ,Չատին էր ,Մատին էր ,հերս էր, ես էի:Գնացի՜նք, գնացի՜նք հեռվից տեսանք երեք անտառ երկուսի մեջ իսկի ծառ չկար, մնի մեջ էլ մեկ ծառ՝ չորացած:Մեկ էլ տեսնենք այս ծառի տակ երեք սունկ՝ երկուսը փշոտ ու թունավոր,մեկն էլ իսկի ուտելու բան չէր:Հադիին, Հյուդիին, Չատիին,Մատիին,ասեցի որ սունկը հավաքեն, իրենք էլ ,թե գործիք չունենք բա: Իմ ձեռը մի հաստ ու բարակ փետ կար ,որ խփեցի էս սնկերը փռվեցին՝ ամեն մի սունկը մի գոմեշի չափ: Հադին շալակեց չկարաց, Հյուդին շալակեց չկարաց,Չատին չկարաց, Մատին չկարաց,հերս էլ չկարաց, ես շալակեցի գնացինք…
Այս նախագիծը և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել, ինչպես նաև զարգացնել վերլուծական և երևակայական մտածողությունը: