
«Հայոց լեզու, գրականություն» բնագավառի բաց հավաք
Օրը՝ փետրվարի 21
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 դասարան
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։
Խնդիրները` Թումանյանի մեզ արդեն ծանոթ ստեղծագործությունների վերընթերցում: Նշված հեքիաթների հերոսների կերպարների քննարկում, վերլուծում, կերպարների բնութագրերի փոփոխություն, նոր լուծումներ կերպարների կենսագրության հետ կապված, նոր կյանք սիրելի կերպարին, մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացում և ամրապնդում։
Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, ներկայացնել այն։
Ընթացքը՝
- Վերհիշել Թումանյանի նախապես ընտրված ստեղծագործությունները
- Ընտրել այն կերպարը, որը հավանել ես և ամենասիրելին է, կերպարին տալ նոր կյանք, նոր գործողությունների շարք
- Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Հորինուկ ստեղծելու, յուրովի մտածելու և ներկայացնելու կարողությունների զարգացում, մուտքագրելու, աշխատանքը պահպանելու հմտությունների ամրապնդում
Ստեղծագործությունների ցանկ
Սուտլիկ որսկանը
Անբան Հուռին
Ծիտը
Պոչատ աղվեսը
Կացին Ախպերը
Անհաղթ աքլորը
Արդյունքը՝
Կերպարների նոր կյանքի մասին հորինուկները կհրապարակվեն դասարանական բլոգում։