Սուտլիկ պատմություններ․Հորինում են սովորողները

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Մի օր գնացինք թանգարան նկար նայելու:Չատին նկարը նայելիս հայտնվեց նկարի մեջ:Տեսնենք մեզ էլ է կանչում: Մենք Էլ մտանք ,տեսնենք ինչՙ անապատ : Քայլեցին, քայլեցին, մեկել տեսնենք մի լիճ: Մտանք մեջը, որ լողանք, մեկ էլ հայտնվեցինք թանգարանում:

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

Մի օր գնացի մի գյուղ, մին էլ տեսնեմ երեք մարդ վիճում են, երկուսը՝ մեռած են, մինն էլ իսկի չի խոսում։ Էս մարդիկ գոռգոռում են, իրար հայհոյում։

-Այ մարդ, -ասի, -մի պատմեք տեսնեմ ինչու՞ եք կռվում, ձեր հարցին լուծում տամ։

Սրանք սկսեցին գոռգոռալով,իրար հերթ չտալով պատմել կատարվածը։Լսեցի, լսեցի․ ոչ բան հասկացա, ոչ էլ պատճառը իմացա։Սկսեցի խրատել էս մարդկանց, լսեցին, լսեցին սուսուփուս գնացին իրենց տները։

Ներկայացնում է Եվա Դանիելյանը

Սուտլիկ պատմություն

Վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, գնացինք անտառ սունկ հավաքելու:Այս անգամ էլ Հադին էր , Հյուդին էր ,Չատին էր ,Մատին էր ,հերս էր, ես էի:Գնացի՜նք, գնացի՜նք հեռվից տեսանք երեք անտառ երկուսի մեջ իսկի ծառ չկար, մնի մեջ էլ մեկ ծառ՝ չորացած:Մեկ էլ տեսնենք այս ծառի տակ երեք սունկ՝ երկուսը փշոտ ու թունավոր,մեկն էլ իսկի ուտելու բան չէր:Հադիին, Հյուդիին, Չատիին,Մատիին,ասեցի որ սունկը հավաքեն, իրենք էլ ,թե գործիք չունենք բա: Իմ ձեռը մի հաստ ու բարակ փետ կար ,որ խփեցի էս սնկերը փռվեցին՝ ամեն մի սունկը մի գոմեշի չափ: Հադին շալակեց չկարաց, Հյուդին շալակեց չկարաց,Չատին չկարաց, Մատին չկարաց,հերս էլ չկարաց, ես շալակեցի գնացինք…

Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը

Լինում են չեն լինում՝ վեց սուտասան որսկաներ են լինում։ Անունները՝ Բարձուկ, Մարձուկ, Դեդուկ, Մալի, Բալի, Դենի։Որսկանները գնում են գնում, մինն էլ տեսնում երեք տուն՝ երկուսը ճանապարհ չունեին, մեկն էլ չէր երևում։ Էդ չերևացող ճանապարհով գնում են,  մինն էլ տեսնում երեք գազանանոց, երկուսի մուտքը ջարդված էր, մեկին էլ  մուտքն  դեռ պատրաստ չէր։Էդ ջարդված մուտքով անցնում մտնում են  ներս։Տեսնում են  հինգ հատ վանդակ կա, մեջը տարբեր տեսակի առյուծներ։ Չորսը քնած էին, մեկի բերանում էլ ըսկի շունչ չկար։Էսպես վերջացավ մեր հեքիաթը։

Ներկայացնում է Էլինա Գևորգյանը

Լինում է ,չի լինում մի տղա է լինում: Այս տղայի անունը Ստախոս է լինում։Ստախոսը  որոշում է ինչ-որ մեկին խաբել : Ստախոսը գնում է, գնում ու տեսնում է երեք աղջիկ: Ստախոսը նրանց ասում է ,որ իր մոտ եկել էր կատաղած շուն ու երբ ինքը շանը ասել էր գնա,շունը գնացել էր: Այդ երեք աղջիկները գնում են  գտնեն այդ կատաղած շանը: Երբ գտնում են ,աղջիկներից մեկն ասում է գնա բառը ,բայց այդ շունը չի  գնում ու կատաղած սկսում է հաչալ:Աղջիկները վախեցած գնում են  Ստախոսի մոտ ու ասում,թե ինչու՞ է նա խաբել: Ստախոսը ասեց ,որ չի խաբում : Այդ աղջիկները որոշում են  ,որ թաքուն կգնան և կհետևեն  Ստախոսին և  կիմանան ճիշտ է ասում ,թե ստում: Հաջորդ օրը գնում են  տեսնում, որ  Ստախոսը շատ էր վախենում, երբ նայում էր շանը: Աղջիկները չէին օգնում ,որովհետև նա իրենց խաբել էր:Աղջիկները թողում են  գնում։ Ստախոսը մի ձև փրկվում է և որոշում է  այլևս չխաբել:

Ներկայացնում է Կլարա Թովմասյանը

Նոր սուտլիկ որսկանը

Լինում է չի լինում մի սուտլիկ որսկան է լինում։ Այս սուտլիկ որսկանը հնի նման սուտասան չի լինում, այլ լինում է շատ բարի և ճշմարտախոս։ Մի օր սուլտլիկ որսկանը գնում է որսի և տեսնում է, որ երեք բադ խեղդվում են լճում, նա արագ մտնում է ջուրը և փրկում են երեք փոքրիկ բադիկների։ Բադիկների մայրիկը շատ է ուրախանում և շնորակաթյուն է հայտնում սուտլիկ որսկանին և նվիրում է նրան գեղեցիկ նվեր։

Ներկայացնում է Արսեն Հակոբյանը

Սուտլիկ որսկանը

Կար չկար մի որսորդ, էս որսորդը ապրում էր գյուղում: Մի օր որսորդը գնում է անտառ որս անելու, մեկ էլ հանդիպում է մի մեծ արջի և վախից վազելով փախնում է իրենց գյուղ: Գյուղ հասնելուց հետո, երբ համոզվում է, որ վտանգ այլևս չկա, բոլորին սկսում է պատմել, որ ինքը իր զենքը մոռացել էր իր տանը: պատմում է, որ անտառում հանդիպել է մեծ արջի, հետը կռվի բռնվել և արջը վախից փախել է։

Ներկսայացնում է Նենսի Ղարիբյանը

Կհավտաք, թե չեք հավատ, բայց մի պատմություն պիտի պատմեմ: Մի անգամ հայրիկիս հետ գնացի ձուկ բռնելու: Հենց ես փորձեցի, միանգամից մի մեծ ձուկ բռնեցի: Հանակարծ այդ ձուկը սկսեց խոսել ինձ հետ։ Նա իմ անունը, տարիքը, որ դպրոցում եմ սովորում։ Շուտով մենք ընկերացանք։ Ես ձկնիկին բերեցի տուն։ Եվ այժմ նրան պահում եմ մեր տանը։ Մենք լավ ընկերներ ենք։

Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

Հորս կնունքով,մորս ծնունդով վեր կացանք մի օր երեք,չորս հոգով լիքը ուտելիքներով ռեստորան բացեցինք։Ես էի,Եվան էր,Նենսին ու մամաս։Որոշեցինք Տոլմա պատրաստել։

-Եվա միսը բեր,-թե ես միս չունեմ,

-Նենսի,մամա,-թե մենք էլ չունենք,

Դես նայեցի,դեն նայեցի,մի սատկած նապաստակ գտա,որ ձեռքիս մեջ տեղավորվում էր։էնքա՜ն մեծ,որ մի երկար ժամանակ կուտեինք։Եփեցինք,եփեցինք մի հրաշք տոլմա։Այնքան վատ հոտ էր ընկել,բոլորը փախան։Մի հրաշք քեֆ արեցինք․․կերանք,խմեցինք ոչ բերաններս բան մտավ,ոչ աչքներս բան տեսավ։

Ներկայացնում է Մարի Սաղոյանը

Հորս կնունքով, մորս ծնունդով գնացինք որս անելու՝ Չատին էր, Մատին, Հյուդին, հայրս ու ես :
Գնացին, ։գնացինք տեսանք մի գյուղ։Այնտեղ շատ մարդ և այնտեղից մեկ մարդ կանաչ էր, բայց մյուսները կանաչ չէին։Գնացինք, գնացինք, տեսանք, երկու ջրահարս։ Մեկը երևում էր չար, մյուսը՝ բարի: Չարը գնաց խաբեց Մատիիին, բարին գնաց և ամուսնացավ Չատիի հետ:

Оставьте комментарий