Ուսումնական ճամփորդություն Ազգային պատկերասրահ

Վայրը` Ազգային պատկերասրահ
Օրը` Մայիսի 16
Մեկնումը՝ 10 ։ 45
Վերադարձը՝13 ։30

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ

Պատասխանատու` Սրբուհի Ներսիսյան
Օգնական` Լիլիթ Մելքոնյան
Հասցե` Արամի 1

Քարտեզը՝ այստեղ։

Նպատակը` «Մայիսյան 20-րդ հոբելյանական հավաք »-ի այցելել Ազգային պատկերասրահ, մասնակցել «Խճանկար» կրթական ծրագրին։

Նախագծի նկարագրություն՝

Նախագիծը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Ծրագրի առաջին հատվածում հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահում սովորողները կծանոթանան մոնումենտալ արվեստի տեսակներին, ընդհանուր տեղեկություն են կստանան որմնանկարչության և խճանկարի արվեստի մասին: Ծրագրի ընթացքում սովորողները կծանոթանան խճանկարի ծագմանը և պատմությանը․ հին ժամանակներից մինչև մեր օրեր: Սովորողները կծանոթանան նաև տեխնիկային՝ ինչպես ստանալ խճանկար: Ստեղծագործական հատվածում տրամադրվող նյութերի օգնությամբ (գունավոր դեկորատիվ քարեր, պլաստիլին) մասնակիցները պատրաստում են Գառնու տաճարին կից գտնվող բաղնիքի հատակի խճանկարի տարբեր պատկերներ:

Նախապատրաստական փուլ

  • Թանգարան այցելության կանոնների վերհիշում։
  • ծանոթանալ, ուսումնասիրել արվեստի հիմնական տեսակներից մեկը՝ խճանկարչությունը։

Ամփոփում՝

  • Տպավորությունների մասին պատումների, տեսանյութերի հրապարակում դասարանական բլոգում, ենթակայքում։ Նախագծի շրջանակում կայցելենք Գառնի, որտեղ սովորողները պատկերավոր կտեսնեն Գառնու տաճարին կից գտնվող բաղնիքի հատակի խճանկարի տարբեր պատկերներ։

Оставить комментарий