Ուսումնական ամառ 2025

Ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ, այլ դպրոցի սովորողներ
Իրականացման վայրը՝ ընտանեկան դպրոց

Նախագծի նպատակը և ընթացքը

Սովորողների մոտ զարգացնել ընթերցելու, ներկայացնելու, հետազոտելու, ուսումնասիրելու և տարբեր նախագծերով ինքուրույն աշխատելու հմտություններ։

Աշխատանքային ուղղություններ՝

  1. Ամառային ընթերցանություն

Գիրքը կախարդական բանալի է, որը բացում է արկածներով լի դռներ։ Երբ կարդում ես, կարող ես թռչել հեքիաթային աշխարհներ, հանդիպել խելացի հերոսների, լուծել հանելուկներ և սովորել նոր բաներ՝ առանց տանից դուրս գալու։

Գիրքը քո լավագույն ընկերը կարող է դառնալ՝ նա երբեք չի ձանձրացնում։ Որքան շատ կարդաս, այնքան խելացի կդառնաս՝ բառեր, մտքեր, պատմություններ քեզ մոտ կթռչեն ինչպես թիթեռներ։
Կարդալը օգնում է երազել, ստեղծել, հասկանալ՝ ինչպես լինել բարի, ուժեղ ու իմաստուն։
Ամռանը՝ արևի տակ, հովի տակ, պաղպաղակի հետ, վերցրու գիրք՝ և ամեն օր քեզ մի նոր հրաշք սպասում է։

Առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը /կամ էլ քո նախընտրած գիրքը/ և ընթերցի՛ր: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝

 Քո ընտրությամբ ընթերցածդ գրքերից կամ ստեղծագործություններից  մեկը (կամ մի քանիսը) ներկայացրո՛ւ հետևյալ ուղղություններով՝

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրո՛ւ նկարի (Paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմի՛ր:
  • Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմությունը, որ ընկերներդ էլ ցանկանան այն կարդալ:

Հարցերի պատասխանները ներկայացրո՛ւ PowerPoint-ի, ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով։ Մեծերի օգնությամբ հրապարակի՛ր համացանցում: Չմոռանա՛ս հղումն ուղարկել

s-nersisyan@mskh.am էլեկտրոնային փոստին:

2. Ամառային ճամփորդություն

Էլ ի՞նչ ամառ առանց ընտանեկան ճամփորդությունների: Պատմի՛ր ամառային ճամփորդության (կամ ճամփորդությունների) մասին:

Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին,
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին։

Թեման ներկայացրո՛ւ ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի կամ պատումի տեսքով։ Մեծերի օգնությամբ հրապարակի՛ր համացանցում: Չմոռանա՛ս հղումն ուղարկել s-nersisyan@mskh.am էլեկտրոնային փոստին:

3. Ընտանեկան կինոթատրոն (մուլտֆիլմի, ֆիլմի դիտում…)

Առաջարկում եմ դիտել հետևյալ մուլտֆիլմերը: Լավ կլինի դու էլ քեզ դուր եկած մուլտֆիլմերն առաջարկես՝ տեսանյութի կամ ձայնանյութի միջոցով:

Լրացուցիչ ուսումնական ռեսուրսներ

Քեզ մաղթում եմ ուրախ ուսումնական ամառ: 

Оставить комментарий