День: 25 августа 2025
Ուսումնական ճամփորդություն դեպի Ծաղկեվանք
Ամսաթիվ՝ 18.09.2025
Վայր՝ Արայի լեռ՝ Ծաղկեվանք
Դասարան՝ 3․1, 3,2, 3․3
Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Քրիստինե Գրիգորյան
Օգնականներ-Անժելա Մովսիսյան, Տաթև Սնջոյան
Մեկնում՝ սեպտեմբերի 18-ին՝ 09:30, Հյուսիսային դպրոց
Ժամանում՝ 15:30, Հյուսիսային դպրոց
Երթուղի՝ Երևան- Ծաղկեվանք-Երևան
Հեռավորություն՝ 34,5կմ, 56 րոպե
Երգացանկ՝ «Առավոտ լուսո», «Հայր մեր», «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ», «Արև, արև», «Փայտե ձիուկ», «Ջաղացի երգ», «Կոտ ու կես»

- Առաջին կանգառ՝ Նոր Երզնկա
- Գետի շրջակա տարածքի ուսումնասիրություն
- Զանգու գետի մոտ էկո աշխատանք /խաղերգերի ուղեկցությամբ/
- Երկրորդ կանգառ՝ Շամիրամի ջրանցք
- Ընդմիջում
- Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
- Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
- Հաջորդ կանգառ՝ Կարբիի խնձորի այգիներ
Կոմիտասյան օրեր
«Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում: Նախագիծն ամփոփում ենք «Հակաբացիլ Կոմիտասի» փառատոնով։
Իրականացման տևողությունը՝ շուրջտարյա
Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել Կոմիտասի ստեղծագործություններին, ձևավորել սեր ազգային երաժշտության հանդեպ, տարբեր գործունեություններով տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:
Խնդիրները՝
- Վերհիշել սովորած երգերը, պարերգերը՝ «Կաքավիկ», «Ձիուկ», «Հոյ Նազան», «Սոնա Յար», «Այբ-բեն-գիմ», «Լորիկ», «Եղնիկ» և այլն
- կարդալ, հասկանալ, բերանացի սովորել նոր երգերի խոսքերը. «Կռունկ ծափ տուր ու թռի», «Սարսար», «Հոպ, թռի»
- կարդալ, լսել Կոմիտասի մասին
- ունկնդրել երաժշտություն՝ 6 պար, 7 երգ
- նկարել երաժշտության ներքո
- այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Ուսումնական ռեսուրսները՝
Լողափնյա աշուն․ նախագիծ
Լողը սովորողների ամենասիրելի գործունեություններից մեկն է: Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:
Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Հյուսիսային դպրոցի բացօթյա լողավազաններում: Լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները:
Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորողները սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Читать далее «Լողափնյա աշուն․ նախագիծ»Տիեզերք․ ուսումնական նախագիծ
«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը`շուրջտարյա
Նպատակը՝ Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
3-րդ դասարան
- Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում.
- Նախագծի ընթացքին սովորողների ակտիվ ու ստեղծական միջամտություն ունենալու հնարավորությունից օգտվելու հմտության ձևավորում.
- Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն.
- Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, դրանք համադրելու, վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու ունակությունների ձևավորում և զարգացում.
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում, կիրառում, ցուցադրում.
- Աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում:
3-րդ դասարան
- Ֆրանս. ժող. հեքիաթ «Ճանապարհորդություն դեպի լուսին»
- «Արև», «Լուսին», «Աստղեր», «Ինչու՞ է երկինքը կապույտ»
Ես․ ուսումնական նախագիծ
Ուսումնական նախագիծ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար
Տևողությունը՝ շուրջտարյա
«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:
Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:
Читать далее «Ես․ ուսումնական նախագիծ»