Ես․ ուսումնական նախագիծ

Ուսումնական նախագիծ  «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

Տևողությունը՝ շուրջտարյա

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

3-րդ դասարան

  • Մեդիահմտությունների, մեդիագործիքների ու համակարգչային ծրագրերի կիրառում.
  • Բանավոր ու գրավոր խոսքի զարգացում.
  • Անհաժեշտ տտեղեկություն հավաքելու հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Հարցեր տալու (մշակելու) ու հարցազրույց վարելու հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

3-րդ դասարան

  • Սովորողների ինքնապատումներ
  • Հովհաննես Թումանյան «Թռչունի մտածմունքը»
  • Շաշ հյուրը (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Խմած մկան պայմանը (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Էշի ձուն (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Անունների նշանակությունը (հանրագիտարան, որոնողական կայքեր)

Երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ

  • Կրթահամալիրի հիմն՝ Անդաստան
  • Արև, արև, ե՛կ, ե՛կ
  • Արև, արև, դուրս արի
  • Խնոցի
  • Կաքավի երգը
  • Խորոզ
  • Եթե դուր է գալիս…
  • Գյոնդ (Գյովնդ)
  • Թամզարա

Այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…)

Ազգային, բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Բարև, ես եմ․․․
  • «Իմ սիրելի միրգը»
  • Իմ անվան պատմությունը
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

3-րդ դասարան

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու Մշակել հարցեր, որոնց օգնությամբ ընտանիքի անդամների հետ կվարի հարցազրույց՝ պարզելու իր անվանակոչման պատմությունը.

Տեղեկատվական ու որոնողական համակարգերից, հանրագիտարաններից, այլ աղբյուրներից (նաև՝ մեծահասակի օգնությամբ) կհավաքի, կմշակի իր անվան մասին տեղեկություն:

ՏՀՏ

Աշխատանքները կարող են ներկայացնել ձայնագրության, շնորհանդեսի (պրեզենտացիայի), ֆիլմի տեսքով:Նախագծի արդյունքում՝

Բոլոր աշխատանքները հրապարակվում են բլոգում՝

  • Խոսում է իմ տիկնիկը (մեդիապատումների շարք)
  • Ես՝ իմ մասին(ինքնապատումների շարք)
  • Իմ ընտանիքը(պրեզենտացիաների շարք)
  • Իմ անունը(անվանակոչման ու անվան ծագման պատմություններ)

Աղբյուրը՝ այստեղ:

Оставьте комментарий