Լողափնյա աշուն․ նախագիծ

Լողը սովորողների ամենասիրելի գործունեություններից մեկն է: Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Հյուսիսային դպրոցի բացօթյա լողավազաններում: Լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորողները սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը:

Լողավազանի կազմակերպման և շահագործման կարգ

Լողափին բոլորը   լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում  է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան՝ բացվում: Լողովազանից օգտվելուց առաջ և հետո սովորողները լողանում են ցնցուղի տակ: Լողավազանը միայն լողալու համար չէ:  Նրա շուրջ հավաքվում են լողափնյա գործունեությունը կազմակերպելուն անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր։

Լողափի միջավայրին ներկայացվող պահանջներ՝

  • համապատասխան չափի լողավազան,
  • ջուրն ախտահանելու սարք,
  • այլընտրանքային ցնցուղներ,
  • ջրի և օդի ջերմաստիճանը չափելու ջերմաչափեր,
  • լողավազան տանող սահարան-աստիճան,
  • արևից պաշտպանվելու միջոցներ,
  • գետնին պառկելու հարմարանքներ,
  • սեղաններ, աթոռներ, նստարաններ, գնդակներ,
  • ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ,
  • գետինը ծածկված  է ավազով կամ գլաքարով:

Սովորողների և աշխատողների անհատական միջոցներ՝

  • արևապաշտպան գլխարկ,
  • լրացուցիչ հագուստ և լողազգեստ,
  • սրբիչ,
  • արևապաշտպան քսուքներ,
  • հարմար լողափնյա կոշիկներ (լողաթափիկ):

Հիգիենա  և անվտանգություն

  • Լողավազանի ջուրը միշտ թափանցիկ է, զուլալ:
  • Գետինը ծածկված է գլաքարով:
  • Արևից պատսպարվելու այլ հարմարություններ կան:
  • Կան լողացնցուղներ, ջուրը տաքանում է արևի ջերմությամբ:
  • Լողավազանն ապահովված է ջուրը մաքրելու համապատասխան տեխնիկական և
    մաքրելու անհրաժեշտ միջոցներով:
  • Լողավազան մտնելուց և դուրս գալուց հետո սովորողները  ցնցուղի տակ լողանում են:
  • Լողավազանը շահագործելուց հետո սովորողները հավաքում են, դասավորում պարագաները, կարգի բերում լողափը:
  • Սովորողների անվտանգության պատասխանատուն մանկավարժական աշխատողներն են:
  • Սովորողներն ու աշխատողները ամառային լողափում լողազգեստով կամ համապատասխան հագուստով են, լողակոշիկներով, սրբիչով, գլխարկով:
  • Մանկավարժական աշխատողների լողալ կարողանալը պարտադիր է:
  • Ջրի բարձրությունը լողավազանում սովորողների հասակին համապապատասխան է:
  • Սովորողները նախապես նախավարժանքով պատրաստվում են լողավազան մտնելուն:
  • Արևի տակ բոլորը գլխարկով են:
    Առողջագետը սովորողների առողջության պահպանման, լողափի հիգիենիկ վիճակի վերահսկող-պատասխանատուն է:

Оставьте комментарий